Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Որ պտի հերքելու նպատակով քննարկես, հեչելին քննարկես». զոհված զինծառայողի հարազատ

«Որ պտի հերքելու նպատակով քննարկես, հեչելին քննարկես». զոհված զինծառայողի հարազատ
269
Երկուշաբթի, 20 փետրվարի, 2023 թ., 13:00

«Թող պարզեն՝ ինչ է եղել ու փաստերով ներկայացնեն: Գլխավոր դատախազն ասում է՝ կարելի է այլ տարբերակներ քննարկել՝ հերքելու նպատակով: Որ պտի հերքելու նպատակով քննարկես, հեչելին քննարկես, մի քննարկի»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ազատ գյուղի զորամասի կացարանում հրդեհից զոհված զինծառայողի հարազատը՝ անդրադառնալով Կառավարության հունվարի 26-ի նիստում Աննա Վարդապետյանի և Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ հրդեհից զոհված զինծառայողների հարազատները հավաքվել են Կառավարության շենքի մոտ՝ հանդիպում են պահանջում վարչապետի հետ: