Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ո՛չ սնունդ է ստացել, ո՛չ էլ անհրաժեշտ դեղերը». փաստաբան

«Ո՛չ սնունդ է ստացել, ո՛չ էլ անհրաժեշտ դեղերը». փաստաբան
246
Երեքշաբթի, 21 փետրվարի, 2023 թ., 12:18

«Ըստ էության, նույն գործն է, ուղղակի գործերը միացրել են իրար՝ մի քանի գործ է հարուցված: Մեղադրանքը, այո, փողերի լվացմանն է առնչվում, բայց ԱԺ-ում հնչած միջնորդությամբ նշված դեպքի հանգամանքների հետ առնչություն չունի»,- Հակակոռուպցիոն դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասել է Գրիգորի Խաչատուրովի շահերը ներկայացնող փաստաբան Հակոբ Ենոքյանը՝ պատասխանելով հարցին՝ Խաչատուրովի գործը որքանո՞վ է առնչվում Սեյրան Օհանյանի գործի հետ: «Գրիգորի Խաչատուրովը ժամը 20:00-ից անազատության մեջ է եղել. կոնկրետ դեղամիջոցներ կա, որ պետք է օգտագործի, բայց հնարավոր չեղավ փոխանցել, ոչ էլ սնունդ, այսինքն՝ ո՛չ սնունդ է ստացել, ո՛չ էլ անհրաժեշտ դեղերը: ՄԻՊ-ի գրասենյակ եմ զանգել, էական արձագանք չի եղել»,- հավելել է փաստաբանը: