«Խաչատուրովին ձերբակալելը կարող էր առերևույթ ձեռնտու լինել միայն մեկ մարդու». Րաֆֆի Ասլանյան
![]() 213 Երեքշաբթի, 21 փետրվարի, 2023 թ., 15:12 Փաստաբան Րաֆֆի Ասլանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Որպեսզի բոլորի համար ընկալելի լինի, որ գեներալ Գրիգորի Խաչատուրովի ձերբակալումն ու պատվերով հավանական կալանավորումն ունի քաղաքական ենթատեքստ, ասեմ ընդամենը մեկ բան՝ նրան մեղսագրվող հանցագործության (անկախ հիմնավորվածությունից) համար քրեական պատասխանատվությունից ազատելու վաղեմության 15-ամյա ժամկետը լրանում է ամիսներ անց։ Իսկ Գ.Խաչատուրովին մեղսագրված արարքի կատարման պահին գործած քրեական օրենքի համաձայն՝ վաղեմության այդ ժամկետը հաշվարկվում է մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը։ Մինչդեռ ակնհայտ է, որ սույն քրեական վարույթը չի կարող եզրափակիչ դատական ակտով ավարտվել նշված ժամկետի ընթացքում, հետևաբար՝ նույնիսկ մեղավոր ճանաչվելու դեպքում, վաղեմության կիրառումն անխուսափելի է։ Այս պայմաններում, մարտական փառահեղ ուղի անցած, թշնամու ազգային հերոս, գեներալ Փոլադ Հաշիմովին ոչնչացրած հզոր հայորդուն ձերբակալելը կարող էր առերևույթ ձեռնտու լինել միայն մեկ մարդու և մեկ ազգին….։»: Աղբյուրը` Րաֆֆի Ասլանյան |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6407:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
167Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
204Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
164Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
360Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
307Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
359Երեկ, 20:52
