Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Դատարանը մերժել է զոհված զինծառայողի հորը վարչական պատասխանատվության ենթարկելու՝ ոստիկանության պահանջը

Դատարանը մերժել է զոհված զինծառայողի հորը վարչական պատասխանատվության ենթարկելու՝ ոստիկանության պահանջը
284
Երեքշաբթի, 21 փետրվարի, 2023 թ., 23:18

Վարչական դատարանի դատավոր Մհեր Պետրոսյանը մերժել է Արցախյան երրորդ պատերազմում զոհված զինծառայող Դավիթի հորը՝ Բագրատ Ուզունյանին վարչական պատասխանատվության ենթարկելու՝ ՀՀ Ոստիկանության պահանջը։ Այդ մասին տեղեկանում ենք «Որդիների Կանչ» ՀԿ-ի տարածած հաղորդագրությունից։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին՝ ՀՀ Անկախության օրը, զոհված զինծառայողների ծնողները Եռաբլուր պանթեոնում էին՝ արգելելու Նիկոլ Փաշինյանին մոտենալ իրենց որդիների շիրիմներին։ Ոստիկանության աշխատակիցները, ծառայողական պարտականությունները կատարելիս, ծնողների մի մասին, այդ թվում նաև մայրերին ոստիկանության պահանջը չկատարելու հիմքով բերման էին ենթարկեցին։

Ոստիկանությունը Վարչական դատարանից պահանջում էր ծնողներին պատասխանատվության ենթարկել Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով՝ ոստիկանության զորքերի զինծառայողի կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու հիմքով, որի համար նախատեսված է 50 հազար դրամ տուգանք։