Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Շատ հետաքրքիր մանյովրներ են տեղի ունենում». Աննա Կոստանյան

«Շատ հետաքրքիր մանյովրներ են տեղի ունենում». Աննա Կոստանյան
242
Չորեքշաբթի, 22 փետրվարի, 2023 թ., 20:06

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Շատ հետաքրքիր մանյովրներ են տեղի ունենում.
- Արցախում, ըստ ասեկոսեների, Վարդանյանի հրաժարականը կդառնա Բերձորի միջանցքի բացման երաշխիք (մինչև ալիևի հաջորդ որևէ այլ պահանջով ճամփեն նորից կփակեն),
- Էս ընթացքում Հայաստանում կենցաղային բնույթի բողոքներ են հրահրվում (ՊՆ շենքից մարդկանց վռնդելը և այլն)՝ հանրային ուշադրությունը շեղելու ուղղությամբ,
- Հետո Խաչատուրովի ձերբակալությունը,
- Հետո Մյունխենյան անվտանգային կոնֆերանսի եզրահանգումներ,
- Հետո Բաբայանը հարցազրույց ա տալիս, ինչ-որ բաներ ա ասում, «եսիմ ոնց» հանկարծ հասնում ա Արցախ, հորդորում՝ դե պետք ա խոսանք թուրքի հետ, բա ոնց,
- Սրան զուգահեռ նորից քննարկվում ա Արայիկ Հարությունյանի կողմից Վարդանյանին ազատելու հարցը,
- Մեկ էլ հոպ, Հայաստանում հիշում են Ամուլսարի շատ հրատապ թեման, ու հայկական Ֆեյսբուքն սկսում ա տառապել Ամուլսարի «կենարար» խնդրով, երբ Արցախի կենսական հիմնախնդիրը խաղասեղանին ա դրված։
Դե բա կարծիք ա, բա, պիտի հայտնե՞նք, թե չէ, ամեն «հույժ, հրատապ, կարևոր» հարցերի մասին, ու կապ չունի մենք դրանից հասկանում ենք, թե չէ»։

Աղբյուրը`   Աննա Կոստանյան