Երեքշաբթի, 04 փետրվարի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   0 °C

Դպրոցի նկուղում զինամթերք է հայտնաբերվել․ երեխաները տարհանվել են

Դպրոցի նկուղում զինամթերք է հայտնաբերվել․ երեխաները տարհանվել են
743
Ուրբաթ, 24 փետրվարի, 2023 թ., 14:12

Այսօր՝ փետրվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժին և ՀՀ ՆԳՆ Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քանաքեռ ՀԷԿ-ի տարածքում գործող թիվ 37 դպրոցի նկուղային հարկում կասկածելի զինամթերք է հայտնաբերվել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ռազմամթերքը հայտնաբերվել է դպրոցը հիմնանորոգող աշխատակիցների կողմից։ Տեղում դպրոցի ուսուցչական կոլեկտիվը տարհանել է աշակերտներին։ Կատարվում է ուսումնասիրություն:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: