Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Մարդը ***ը դնում ա խոհարարի վզին, հերն ԱԺ ամբիոնից ելույթ է ունենում ընտանեկան բռնության կանխարգելման մասին». Սևակ Հակոբյան

«Մարդը ***ը դնում ա խոհարարի վզին, հերն ԱԺ ամբիոնից ելույթ է ունենում ընտանեկան բռնության կանխարգելման մասին». Սևակ Հակոբյան
295
Հինգշաբթի, 02 մարտի, 2023 թ., 00:18

Մարդը տունը սպասավորներ է պահում, նրանցից մեկին, կարծեմ՝ խոհարարին, վճարում է աշխատավարձը, դրանից մի քիչ հետո նույն մեծահարուստի տղան դանակը դնում է սպասավորի վզին ու սպառնալիքով վերցնում աշխատավարձը, կարծեմ՝ 20 հազար դրամ։ Հետո ազատ է արձակվում կալանքից, որովհետև հերը նիկոլական դեպուտատ ա։
Հետո էդ հերը ելույթ է ունենում ԱԺ ամբիոնից ոչ ավել ոչ պակաս՝ ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկվածների պաշտպանության թեմայով ու ասում է՝ «Բռնության պատճառները մեր ավանդույթներն են, մտածելակերպը, պատկերացումները, ադաթները։ Հասարակությունը պետք է հասկանա, որ ընտանեկան բռնությունը ոչ մի կերպ չի օժանդակում հասարակության ներդաշնակ զարգացմանը և պետք է նաև ձեռնարկվեն համապատասխան միջոցներ»։
Հենց այդ «համապատասխան միջոցների» արդյունքում են բռնությունները շարունակվում, որովհետև իր տղուն բաց են թողել «համապատասխան միջոցների» օգտագործմամբ»:

Աղբյուրը`   Սևակ Հակոբյան