Մարզային տրանսպորտի սակագները սահմանվելու են 10 տարով և այդ ընթացքում չեն փոփոխվելու

«ՏԿե նախարարության կողմից առաջարկվող օրենսդրական նախագծի ակնկալվող արդյունքն ի շահ ժողովրդի է»,- «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում այս մասին հայտարարել է ՀՀ ՏԿԵ նախարարության ավտոմոբիլային տրանսպորտի քաղաքականության բաժնի պետ Ռուզաննա Այվազյանը։
Նա նշել է, որ գործող օրենսդրությամբ հնարավոր չէ վերանայել երթուղիներն ու դրանց համար սահմանել փոխադրավարձ։ Եվ քանի որ միասնական ցանցում տրանսպորտային երթուղիների օպտիմալացման անհրաժեշտություն է առաջացել, օրենսդրական փոփոխություն է պետք, որպեսզի ՀՀ բոլոր բնակավայրերն ունենան նորմալ տրանսպորտային սպասարկում: Եվ այսպես՝ ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում, ըստ որի՝ 11-րդ հոդվածով սահմանված են կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման հիմնական պահանջները։ Օրենքի նախագծով վերանայվում է կանոնավոր ուղևորափոխադրումների գործող կարգավորումը փոխադրավարձի փոփոխության վերաբերյալ։ Սահմանվում են միասնական երթուղային ցանցերի առանձին երթուղիների ուղեգծերի և սխեմաների փոփոխության դեպքում փոխադրավարձի վերանայման դրույթները։
«Արդեն կան նախադեպեր, երբ մրցույթից հետո բնակչության կողմից ի հայտ են գալիս առաջարկներ տրանսպորտային երթուղիների, ուղեգծերի փոփոխության վերաբերյալ, սակայն այս դեպքում գործող օրենսդրությամբ փոխադրավարձի հետ կապված կարգավորումներ նախատեսված չեն։ Կառավարության որոշմամբ՝ երթուղիների սակագներն առաջարկում է փոխադրողը՝ մրցութային փաթեթով, իսկ ՏԿԵ նախարարի կողմից հաստատվում են հաղթող կազմակերպության կողմից առաջարկված փոխադրավարձերը»,– ասաց Այվազյանը։
Ըստ նրա՝ օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը պայմանավորված է միասնական երթուղային ցանցի ներդրման գործընթացում առաջացող խնդիրների կարգավորմամբ, քանի որ միջմարզային և ներմարզային երթուղիների փոխադրումները կազմակերպվում են միասնական փաթեթով։ Նախապես հաստատվում են երթուղիների չվացուցակները, դրանք դրվում են մրցույթի, և հաղթող կազմակերպությունը սկսում է սպասարկել։
«Քանի որ հիմա երթուղիները վերանայվում են, այսինքն՝ ավելի օպտիմալացվում են երթուղիների ուղեգծերը, իսկ կազմակերպությունը գործող օրենսդրությամբ նոր փոխադրավարձ առաջարկել չի կարող, ուստի այդ երթուղիների համար նոր փոխադրավարձի սահմանման պահանջի անհրաժեշտություն է առաջացել։ Ներկայացված նախագիծը մրցութային եղանակով միասնական երթուղիների փոխադրավարձերի հետ կապված կարգավորումները հստակեցնելու նպատակ ունի և շահագրգիռ մարմինների մասնակցությամբ դրվել է հանրային քննարկման»,- նշել է զրուցակիցը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում:

Tesla-ն ներկայացրել է «թռչող» ավտոմեքենա (տեսանյութ)
174416.10.2026, 11:18
«Մարզերի բնակիչներին արգելելու են մարզային տրանսպորտով ու սեփական մեքենայով մուտք գործել Երևան»․ Գևորգ Ստեփանյան
78114.10.2026, 11:06
Անհայտ անձինք Բուլղարիայում հրկիզել են Starlink-ի 11 ալեհավաք
237113.10.2026, 23:06
«Փորձե՞լ է արդյոք Տիգրան Ավինյանն օգտվել իր «բարեփոխած» հանրային տրանսպորտից». Գառնիկ Դանիելյան (տեսանյութ)
77913.10.2026, 20:48
«Իրար կռիլո քսած երկու ավտո կարող են կանգնել, կիլոմետրանոց խցանում ստեղծել». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
74612.10.2026, 10:30
«Տեսահսկող սարքերը պետք է օգտագործենք, որ էս տեսակի խախտումները պատժվեն». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
63712.10.2026, 10:24
«Կարգապահ վարորդների օրինական «թալան»». Կարեն Հեքիմյան
91209.10.2026, 02:06
«Զբոսաշրջիկներն ապշել էին, երբ իմացան, որ Երևանի ավտոկայանները չունեն ոչ հեռախոսահամար, ոչ կայք». Լուսինե Ավետյան
99407.10.2026, 21:12