Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Սևանա լճի մակարդակը ցածր է 14 սանտիմետրով

Սևանա լճի մակարդակը ցածր է 14 սանտիմետրով
260
Չորեքշաբթի, 01 մարտի, 2023 թ., 23:36

Սևանա լիճը 2023 թվականի մարտի 1-ի դրությամբ ծովի մակերևույթից գտնվում է 1900 մետր 25 սանտիմետր բարձրության վրա, ինչը 14 սանտիմետրով ցածր է նախորդ տարվա նույն օրվա գրանցված 1900 մետր 39 սանտիմետր նիշից։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերեւութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, 2023 թվականի հունվար-փետրվար ամիսներին Արփա-Սևան թունելային ջրատարով Սևանա լիճ է տեղափոխվել 5 միլիոն 74 հազար խորանարդ մետր ջուր։ Սևանա լիճ թափվող գետերում ջրի ելքերի էական փոփոխություններ չեն դիտվել։