«Հայաստանը դարձել է տարածաշրջանի «Բախմուտը»». Վահե Հովհաննիսյան
![]() 223 Ուրբաթ, 03 մարտի, 2023 թ., 11:00 Այլընտրանքային նախագծեր խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի հոդվածը. «Պարտությունից հետո և թուրքի հաջորդ պոտենցիալ ներխուժումից առաջ հայկական քաղաքական միտքը ծայրաստիճան ամլացել է։ Վերականգնման որևէ իրատեսական գաղափար դաշտում առայժմ չի երևում։ Հայաստանում ապրելն արդեն իսկ տիտանական ջանքեր է պահանջում մարդուց։ Բացի սոցիալական և սուր անվտանգային խնդիրներից, կա անհեռանկարայնության ճնշող զգացումը։ Հայաստանը պետք է հանել կործանարար ներկայի և անցյալի անվերջ կռվի ճիրաններից։ Մեր երկիրը ապագա է ուզում։ Մեր քաղաքացուն և ժողովրդին ապագա է պետք։ Մենք լավ չենք պատկերացնում ժողովրդի մոլորվածության և իրականությանը տոտալ չտիրապելու ծավալները։ Իր գլխին գալիք ծայրահեղ վտանգների մասին խավարի մեջ է հայ հասարակությունը՝ ինչպես միշտ, գրեթե բոլոր դարերում։ Իսկ երբ չի լինում նոր բովանդակային առաջնորդություն, պետությունը դառնում է անմիտ, անհեռանկար։ Մեր տարածաշրջանում դա միշտ վերջանում է աղետով։ Իշխանությունը Հայաստանը տեղավորել է Ռուսաստան-Արևմուտք բախման կիզակետում։ Հայաստանը դարձել է տարածաշրջանի «Բախմուտը»։ Բայց մեր հասարակությունը սա չի հասկանում, որովհետև գրագետ, մարդկային լեզվով ու ճիշտ պատկերացումներով բացատրողի ինստիտուտը չկա։ Անհատներ կան, ձևաչափը չկա։ Ուրեմն, որպես առաջին քայլ, դա պետք է ստեղծել»: Աղբյուրը` Այլընտրանքային նախագծեր խումբ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
