«Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ Ադրբեջանի հետ համակեցությունը լավ բան է, թող կամավոր հանձնվի Բաքվին». Հադրութից տեղահանված
![]() 255 Ուրբաթ, 03 մարտի, 2023 թ., 21:24
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո Հադրութից տեղահանված բնակիչ, «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Լևոն Հայրյանի խոսքով՝ 2,5 տարի իշխանությունը, որը հանձնեց Արցախը, իրենց կարգավիճակ չի տալիս, տների հարցը չի լուծում։ «Սերտիֆիկատները Հադրութի բնակիչների համար չեն, ասում են՝ տրամադրում են միայն Արցախում վերաբնակեցվածներին։ Հիմնականում տրամադրում են Քաշաթաղի ու Քարվաճառի վերաբնակեցվածներին։ Այդ սերտիֆիկատներից բոլորն են բողոքում, հաշված մարդիկ են, որ կարողացել են բնակարան ձեռք բերել, մի քանի հազար ընտանիքից նշում են, որ 120 հոգի է, որ իբր կարողացել են բնակարան ձեռք բերել։ Ժողովուրդը դժգոհ է, մենք շփվում ենք իրենց հետ, պայման չկա։ Մեզ ասում են՝ իբր թե տներով պետք է ապահովեն Արցախում, բայց հիմա նայելով մեր ղեկավարների այս քաղաքականությունը՝ արդյո՞ք Արցախը հայկական է մնալու, որ մեզ էլ տուն տան Արցախում։ Հադրութի ու Շուշիի տեղահանվածներին այդպես են ասել, որ Արցախում կապահովեն բնակարններով։ Մենք էլ իրենց առաջին օրվանից հայտարարել ենք, որ եթե Արցախը չպահպանեց իր հայկականությունը, մենք մի րոպե այնտեղ ապրողը չենք»,- 168.am–ի հետ զրույցում ասել է Լևոն Հայրյանը։ Ըստ նրա, իշխանությունը 2,5 տարի ոչինչ չի արել, որպեսզի տեղահանված բնակիչները կարգավիճակ ստանան։ Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
