«Լաչինի ռենտգեն սարքերը պետք է վերահսկի ՌԴ-ն, ոչ թե Բաքուն, հակառակ դեպքում՝ առևանգման կետեր կդառնան». Դ. Բաբայան
![]() 325 Ուրբաթ, 03 մարտի, 2023 թ., 22:54 «Եթե ռենտգեն սարքավորումներ դրվեն Լաչինի միջանցքում, դրանք բացառապես պետք է լինեն ռուս խաղաղապահ առաքելության վերահսկողության ներքո, չպետք է Ադրբեջանն այն վերահսկի»,-24TV-ի հաղորդման ժամանակ ասել է Արցախի նախագահի խորհրդական, հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Դավիթ Բաբայանը՝ անդրադառնալով այն տեղեկություններին, որ քննարկվում է Լաչինի միջանցքում տեսահսկող՝ սարքեր դնելու հարցը, որը պետք է վերահսկի դեպի Արցախ գնացող և եկող բեռնատար մեքենաները: «Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Բաքվում էլ ասել է, որ Բերձորի միջանցքում այլ սուբյեկտ չի կարող լինել, քանի որ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ միջանցքը գտնվում է ռուս խաղաղապահների պատասխանատվության ներքո և չի ազդելու մարդկանց տեղաշարժի վրա: Անհնարին է, որ այդ տարածքում ադրբեջանական հսկիչ կետեր տեղակայվեն, դրանք չեն լինելու հսկիչ կետեր, այլ՝ առևանգման կետեր: ԽՍՀՄ-ի ժամանակ տեսել ենք, թե ինչ վայրագություններ են եղել, հիմա ո՞վ է զսպելու Բաքվին, 2020-ի պայմանագիրը պետք է անվերապահորեն կատարվի: Կարծում եմ, այդ սարքերը Արցախին վտանգ չեն ներկայացնի, հակառակը՝ կապահովեն խաղաղություն»,- նշել է Բաբայանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
