Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Նման դիալոգի մասնակցությունը անխուսափելիորեն հանգեցնելու է Արցախի ոչնչացմանը». Արա Պողոսյան

«Նման դիալոգի մասնակցությունը անխուսափելիորեն հանգեցնելու է Արցախի ոչնչացմանը». Արա Պողոսյան
200
Երկուշաբթի, 13 մարտի, 2023 թ., 19:12

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է. «Արցախի ներկայացուցիչների կողմից այսպես կոչված «վերաինտեգրման» մասին ցանկացած բանակցություն բերելու է Ադրբեջանի կողմից և՛ ճնշման մեծացման, և՛ միջազգային հանրության առաջ Արցախի սուբյեկտայնության վերջին փշրանքների ոչնչացման։ Նման դիալոգի մասնակցությունը անխուսափելիորեն հանգելու է Արցախի՝ նախ տնտեսական, ապա՝ ամիսների ընթացքում, նաև քաղաքական ոչնչացմանը որպես ազգային միավոր։
Կարսի գրավումը եթե համեմատենք սրա հետ, սա ավելի ամոթալի է և Կարսի գրավումը Արցախի հետ ներկայումս կատարվողի համեմատ շատ ավելի արժանապատիվ դրվագ էր մեզ համար»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան