Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Մարդ ինչքան *** պետք է լինի, որ ցանկանա կալանավորել իր գործընկեր պետության ղեկավարին». Հենրիխ Դանիելյան

«Մարդ ինչքան *** պետք է լինի, որ ցանկանա կալանավորել իր գործընկեր պետության ղեկավարին». Հենրիխ Դանիելյան
245
Երեքշաբթի, 28 մարտի, 2023 թ., 18:06

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սրանք անում են ամեն ինչ, որ ոչնչացնեն՝ առանց այդ էլ Նիկոլի կողմից զրոյական կետի իջեցված հարաբերությունները։
Մարդ ինչքան հիմար պետք է լինի, որ ցանկանա կալանավորել իր ստրատեգիկ գործընկեր պետության ղեկավարին, որը նաև աշխարհի ամենաուժեղ ատոմային գերտերությունն է, այն երկրի ղեկավարին, որի զինծառայողները Հայաստանում թուրքական սահմանին են կանգնած, իսկ Արցախում՝ արցախա-ադրբեջանական։
Այս ամենն ապացույցն է այն բանի, որ սրանք և Ալիևը նույն կերպ են մտածում, նույն խոսույթն ունեն և նույն շահերը։
Հլը սրա նմաններն էլ երիտասարդների, ուսանողների հետ հանդիպում ու բաներ են սովորեցնում։
Այո, սովորել պետք է, որ երբեք չլինեն Քոչարյան անդոներ, Մելքոնյան գագոներ կամ դավաճան Շիրակ թորոսյաններ»:

Աղբյուրը`   Հենրիխ Դանիելյան