Սամվել Բաբայանն Արցախում իր ձեռքն է վերցրել մսի բիզնեսը․ «Հրապարակ»

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը, ով մոտ երկու ամիս է՝ տեղափոխվել է Արցախ, փորձում է ձեռքը վերցնել մսի շուկան։ Բլոկադայի մեջ հայտնված Արցախում խնդիրներ են առաջացել բոլոր, այդ թվում՝ ներկրման ոլորտում։ Մինչեւ բլոկադան մսի ներկրմամբ զբաղվել է 2020 թվականի պատերազմում զոհված հերոսներից մեկի եղբայրը, որը շահել է կառավարության տենդերը։ Մեր աղբյուրներն ասում են, որ Արցախ տեղափոխվելուց հետո Բաբայանը, օգտագործելով հայաստանյան իր կապերը, որոշել է անձամբ զբաղվել Արցախ մսի ներկրմամբ, եւ անգամ նախկին ներկրողի հետ ընդհարում է եղել: Ի վերջո, որպեսզի մեծ աղմուկ չբարձրանա, կոմպրոմիսի են եկել՝ ներկրում է Բաբայանի ընտանիքը, իսկ Արցախում իրացնում է նախկին ներկրողը։
Ի դեպ, արցախցիները վերջին շրջանում բողոքում են մսի որակից՝ ասելով, որ նախկին ներկրողը, լինելով մսագործ, երբեք վատ ապրանք չէր ներկրում, իսկ հիմա վատորակ միս են բերում Արցախ։ Փորձեցինք Ս. Բաբայանից կամ նրա շրջապատից որեւէ մեկից մեկնաբանություն ստանալ, սակայն մեր զանգերն անպատասխան մնացին։ Արցախում ոմանք այս փաստից վրդովված են, ասում են՝ էս նեղ վիճակում էլ Կամանդույուշչին մենակ փող աշխատելու մասին է մտածում, եւ մեղադրում են Արայիկ Հարությունյանին, որ թույլատրել է դա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

«Նախաձեռնել միջընտրազանգվածային երկխոսություն․ սա է առողջացման միակ ռեսուրսը»․ Վահե Հովհաննիսյան
902:06
Պատմության մեջ առաջին անգամ Մարոկկոն կին վարչապետ ունի
14100:25
«Օփելը» պետության վրա «նաղդելու» պատմությունը պետք է դառնա Հակակոռուպցիոն կոմիտեի քննության առարկա»․ Դանիել Իոաննիսյան (տեսանյութ)
57Երեկ, 23:42
«ԵԽԽՎ-ն ևս արձանագրել է ՀՀ-ում ընտրովի քաղաքական հետապնդումների դեպքեր»․ Արամ Վարդևանյան (տեսանյութ)
66Երեկ, 23:24
Ժամանակավորապես դադարեցվում է ՀՀ դեսպանությունների և հյուպատոսությունների միջոցով անձնագրերի տրամադրման ծառայությունը
71Երեկ, 23:12
ՔՊ-ական պատգամավորի եղբայրը 300 հազար դրամանոց «Opel»-ը 2 մլն-ով վարձակալության է տվել ՊՈԱԿ-ին»․ Վազգեն Սաղաթելյան (տեսանյութ)
84Երեկ, 21:48
Սարգիս Հայոցյանն ազատվել է բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից
75Երեկ, 21:18
«Հայաստանում հիբրիդային վարչակարգը ստանում է ավտորիտարացման բնույթ»․ Արա Պողոսյան
71Երեկ, 20:06