«Ո՞վ կցանկանա օգնել մեկին, որն ամեն պահ կարող է դավաճանել իրեն». Հենրիխ Դանիելյան

ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հենրիխ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուշագրավ է, որ Նիկոլ Փաշինյանը գրեթե բոլոր երկրների կողմից ընկալվում է որպես դավաճան։ Այն, որ Հայաստանում նա հարգանք չի վայելում՝ ակնհայտ է, բայց որ հարգանք չի վայելում նաև միջազգային հանրության շրջանակում՝ արդեն փաստ է։
Ժողովրդավարության երկրորդ ֆորումի եզրափակիչ մասում, քաղաքակիրթ աշխարհը չդատապարտեց Ադրբեջանին՝ ՀՀ տարածքներն օկուպացնելու համար։
Արևմուտքում տեր փնտրող Նիկոլի հետ հաշվի չեն նստում, որովհետև Նիկոլը շարունակ նոր տիրոջ փնտրտուքների մեջ է և ամեն պահ կարող է բոլորին դավաճանել։
Նիկոլի՝ դավաճանի հոգեբանությանը ծանոթ են ամբողջ աշխարհում, իսկ ո՞վ կցանկանա օգնել մեկին, ով ամեն պահ կարող է դավաճանել իրեն. կարծում եմ ոչ ոք։
Ադրբեջանը շարունակելու է իր հայասպան քաղաքականությունը, քանի դեռ Հայաստանն ունի թույլ, թշնամու կոշիկները լիզող, արևմուտքի կողմից անտեսված, դավաճան ղեկավար։
Նիկոլի նման դավաճանի պատճառով Ադրբեջանը ոչ միայն չի բացում Արցախն աշխարհին կապող միակ ճանապարհը, այլև շարժվելով առաջ՝ օկուպացնում է նոր տարածքներ։
Կեցցե՜ «թավշյա» հեղափոխությունը»:

«Ինչո՞ւ է հեշտ ունեզրկել, ձերբակալել կամ մեկուսացնել Հայաստանի մեծահարուստներին»․ Արա Պողոսյան
3900:24
«Պղնձի համաշխարհային գների աճը ՀՀ տնտեսության վրա թողնում է ուղղակի ազդեցություն»․ Հրայր Կամենդատյան
50Երեկ, 23:42
«Պատասխանատվությունը պետք է փնտրել ոլորտը ղեկավարող իշխանության մակարդակում»․ Գառնիկ Դանիելյան
67Երեկ, 22:54
«Պահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի». Էդմոն Մարուքյան (տեսանյութ)
77Երեկ, 22:36
«Հայկ Սարգսյանը կծիկ է բացել, նրան կկալանավորեն, կդնեն կուսակցության զոհասեղանին»․ Արեգ Սավգուլյան (տեսանյութ)
87Երեկ, 22:24
«Ռոբերտ Քոչարյանը 200 մլն դոլար աշխատելու համար ոչ թե պետք է 10 տարի աշխատեր նախագահ, այլ 20833 տարի»․ Գևորգ Պապոյան
77Երեկ, 21:54
«Փաշինյանը ժողովրդին պատերազմով ահաբեկելիս «խաղաղությամբ» է փորձում սպանել»․ Նարինե Մկրտչյան
67Երեկ, 21:06
«Էթնիկ զտման վայրը չպետք է վերածվի զբոսաշրջային երթուղու». բաց նամակ՝ դիվանագիտական ներկայացուցիչներին
192Երեկ, 20:24