«Վաղը նման հաղորդագրությունները սովորական կդառնան. զինվորները զոհվելու են՝ թյուրիմացաբար». Էդիկ Բաղդասարյան
![]() 218 Շաբաթ, 01 ապրիլի, 2023 թ., 13:30 Հետաքննող լրագրող Էդիկ Բաղդասարյանի գրառումը. «Հայաստանի ԱԱԾ-ն այսօր հայտնեց, որ Տեղ-Կոռնիձոր հատվածում հանդիպում է տեղի ունեցել Ադրբեջանի ներկայացուցիչների հետ, իրականացվել են սահմանի ճշգրտման աշխատանքներ, որի արդյունքում տվյալ հատվածում իրավիճակը էականորեն բարելավվել է։ Իսկ թե ինչ է նշանակում՝ «իրավիճակը էականորեն բարելավվել է» արտահայտությունը, չի բացատրում ԱԱԾ-ն: Ադրբեջանցիները հետ են քաշվել, ինժեներական աշխատանքներ այլեւս չեն կատարո՞ւմ մեր տարածքում, թե խոստացել են էլ առաջ չգալ: Պաշտպանության նախարարության այսօրվա հաղորդագրությունից մի ուրիշ հատված՝ Հայաստանի հարավարևելյան սահմանագոտում ծայրահեղ ցածր տեսանելիության պայմաններում ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջեւ թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն: Նոր բառապաշար է սա՝ առաջին անգամ է ՊՆ-ի հաղորդագրությունում «թյուրիմացաբար» բառը հանդիպում: Ու վաղը նման հաղորդագրություններն արդեն սովորական կդառնան՝ զինվորները զոհվելու են՝ թյուրիմացաբար»: Աղբյուրը` Էդիկ Բաղդասարյան |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
