Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Ի՞նչ են անելու մասնակիցները, երբ «խրախճանքը» դադարի». Հակոբ Բադալյան

«Ի՞նչ են անելու մասնակիցները, երբ «խրախճանքը» դադարի». Հակոբ Բադալյան
216
Երեքշաբթի, 04 ապրիլի, 2023 թ., 01:18

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չի լինում պատերազմ առանց դասալիքների, դավաճանության, և էլի շատ ու շատ վատ երևույթների, ընդ որում ոչ միայն զինվորականության, այլ ընդհուպ բարձրագույն հրամկազմի և քաղաքական ղեկավարության շարքերում:
Այդ մասին խոսակցությունները պետք է լինեն ոչ թե ֆեյսբուքյան լայվերի կամ հրապարակային տարատեսակ ելույթների, դրանցում արտահայտվող կամ դրանցից խթանվող ենթադրությունների կամ «վերլուծությունների», այլ խստագույն և անթերի փաստականության ու փաստարկվածության դաշտում:
Որովհետև այդօրինակ երևույթների ամեն դրսևորում ունի իր հստակ պատճառահետևանքային կապը, որ թելերով կարող է հասնել բուրգի ամենավերին օղակ: «Ներքևից» շատերը պնդում են, որ հենց այդտեղ էլ հասել են թելերը, «վերևից» պնդում են հակառակը՝ որ ամեն ինչ իրենց դեմ տեղի է ունեցել «ներքևում»:
Դրանով այսօր «վերուվար» է լինում Հայաստանը: Գործնականում բոլորն էլ թերևս գոհ են «խրախճանքից», անգամ դժգոհողների մեծամասնությունը: Հակառակ պարագայում, «խրախճանքը» դադարած կլիներ վաղուց:
Բայց, այն դադարելու դեպքում հարց է առաջանում, իսկ ի՞նչ են անելու մասնակիցները, երբ «խրախճանքը» դադարի: Թերևս ոչինչ, պարզապես անհնար է լինելու որևէ կերպ թաքցնել մասնակիցների քաղաքական և մասնագիտական, իսկ շատ դեպքերում նաև՝ արժեհամակարգային սնանկությունը»:

Աղբյուրը`   Հակոբ Բադալյան