Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Մնում է հասկանալ՝ այս ամենի մեջ Ռուսաստա՞նը, Ֆրանսիա՞ն, թե՞ ԱՄՆ-ն է մեղավոր». Արսեն Ջուլֆալակյան

«Մնում է հասկանալ՝ այս ամենի մեջ Ռուսաստա՞նը, Ֆրանսիա՞ն, թե՞ ԱՄՆ-ն է մեղավոր». Արսեն Ջուլֆալակյան
200
Երեքշաբթի, 04 ապրիլի, 2023 թ., 00:06

ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Պատմության համար.
2023թ. ապրիլ, Հայաստան:
Աշխարհը կանգնած է միջուկային պատերազմի առաջ: Արցախն 3 ամիս շարունակ բացարձակ շրջափակման մեջ է Ադրբեջանի կողմից: 2020թ. նոյեմբերից թշնամին անընդհատ հարձակվում է Հայաստանի վրա՝ օկուպացնելով զգալի տարածքներ:
Բանակում չդադարող զոհեր՝ առանց բացահայտումների...
Երկրում իշխում է կապիտուլյացիոն ռեժիմ, որը պետական պարտքը հասցրել է մոտ 11մլրդ $-ի և բացահայտ խոսում է Արցախը լրիվ հանձնելու, ՀՀ սուվերեն տարածքից նոր զիջումներ անելու մասին:
Այդ ընթացքում հանրությունն ակտիվ քննարկում է.
- Ճի՞շտ էր արդյոք ՀՀ Ազգային Ժողովի կապիտուլյացիոն ռեժիմի ներկայացուցիչ նախագահն, երբ ՀՀ քաղաքացու «դավաճան» կանչին պատասխանեց ոհմակով հարձակմամբ, գետնին պառկացնելով և դեմքին թքելով...
Ի գիտություն.
պաշտոնական տվյալներով ՀՀ-ում այդ նույն անձին առնվազն 300.000 քաղաքացի համարում է առնվազն դավաճան:
Հ.գ. մնում է հասկանալ՝ այս ամենի մեջ Ռուսաստանը, Ֆրանսիան, թե՞ ԱՄՆ-ն է մեղավոր»: