Վրաստանում Ծաղկազարդին տոսախի ճյուղերի ապօրինի հատումը կպատժվի
![]() 195 Երկուշաբթի, 03 ապրիլի, 2023 թ., 19:30 Վրաստանի Շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարության բնապահպանական վերահսկողության վարչությունը խստացնում է հսկողությունը տոսախ (շիմշատ) բույսի ապօրինի հատման նկատմամբ։ Վարչության ներկայացուցիչները կիրականացնեն 24-ժամյա պարեկություն։ Նշված է, որ կոլխական տեսոսախը Կարմիր գրքում գրանցված տեսակ է։ Այն կտրելը, արմատախիլ անելը կամ ճյուղերը վնասելը պատժվում է տուգանքով՝ 500-ից 1000 լարիի չափով։ Հատուկ դեպքերում նախատեսված է քրեական պատասխանատվություն։ «Շիմշատը կարելի է ձեռք բերել միայն մասնավոր սեփականություն հանդիսացող տնկարաններից»,- նշում են նախարարությունից: Նշենք, որ Վրաց ուղղափառ եկեղեցու ծխականնեը տոսախի ճյուղերն օգտագործում են Ծաղկազարդի («Բզոբա») ժամանակ, որը կնշվի ապրիլի 9-ին: Հատկանշական է, որ հայ առաքելական եկեղեցին Ծաղկազարդը նշեց երեկ՝ ապրիլի 2-ին: |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
