Լիճքի հանքավայրի մասին ԶՊՄԿ պարզաբանումը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հանդես է եկել հայտարարությամբ. «Ցանկանում ենք կարևոր պարզաբանումներ ներկայացնել Լիճքի հանքավայրի հնարավոր վերաշահագործման վերաբերյալ։
Նախ՝ կարևոր ենք համարում պարզաբանել, որ Լիճքի հանքավայրը մինչև 2018 թ-ը շահագործել է «Թաթսթոուն» ՍՊ ընկերությունը։ Այսինքն, Լիճքը նոր բացվող հանքավայր չէ, այնտեղ մինչև 2018-ը կատարվել են մակաբացման զգալի աշխատանքեր։
2021 թվականին դադարեցվել է Թաթսթոուն ընկերության ընդերքօգտագործման իրավունքը և, հաշվի առնելով, որ հանքավայրն ունի գնահատված պաշարներ, ցանկացած ընկերություն կարող էր դիմել հանքի շահագործման լիցենզիայի համար։
Հարկ ենք համարում նաև նշել, որ Թաթսթոուն ընկերության կողմից արդյունահանման համար օգտագործվել են ԶՊՄԿ զգալի ռեսուրսներ և դրանց օգտագործման համար ԶՊՄԿ-ն չի ստացել որևէ հատուցում։ Այս պահի դրությամբ Թաթսթոուն ընկերությունը փաստացի չի գործում և ունենալով չմարված զգալի պարտքեր, ԶՊՄԿ-ին անցնում է սնանկացման գործընթացով։
Եվ վերջապես՝ բնապահպանության մասին։ Հանքավայրի տարածքում իրականացվել են զգալի աշխատանքներ, այնուհետև, առանց պատշաճ փակման դադարեցվել է շահագործումը։ Առանց պատշաճ փակման լքված հանքավայրերը զգալի բնապահպանական վտանգ են ներկայացնում։ Շրջակա միջավայրի բաղադիրչների (հող, ջուր, օդ, կենսաբազմազանություն) պատշաճ կառավարմամբ շահագործումը ոչ միայն տնտեսապես շահավետ կարող է լինել պետության համար, այլև կկանխի տարածքի բնապահպանական հետագա դեգրադացիան։
ԶՊՄԿ-ն նախատեսում է հանքաքարի մշակումը իրականացնել Քաջարանի հարստացուցիչ ֆաբրիկայում՝ բացառելով Մեղրիի տարածաշրջանում արտադրական միավորների և պոչամբարի կառուցումը։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
197Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
50513.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
151313.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
56012.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
49512.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
37412.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
96111.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
150911.08.2026, 21:04