Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն ավելացել է

221
Ուրբաթ, 07 ապրիլի, 2023 թ., 21:30
Համաձայն ՀՀ Զբոսաշրջության կոմիտեի տրամադրած տեղեկատվության՝ 2023 թ. հունվար-մարտ ամիսների ընթացքում Հայաստան եկած զբոսաշրջիկների թիվը կազմել է մոտ 450 հազար մարդ: Սա առավել քան 35%-ով ավել է 2019 թ․ նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին հայտնում է ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը:
«Այս տարվա մարտ ամսին Հայաստան է այցելել մոտ 160 հազար զբոսաշրջիկ՝ նախորդ տարվա շուրջ 84 հազար հոգու համեմատ։ Սա լավագույն ցուցանիշն է մարտ ամսվա համար։
Զբոսաշրջության այցելությունների քանակով առաջին եռյակը շարունակում են մնալ Ռուսաստանը, Վրաստանը և Իրանը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
197Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
50513.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
151313.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
56012.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
49512.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
37412.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
96111.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
150911.08.2026, 21:04