Մեկ անձից կատարվող գնումների շքերթ. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ պետական գերատեսչությունների կողմից մեկ անձից կատարված գնումների պրակտիկան շարունակվում է. սա՝ այն դեպքում, երբ ՀՀ իշխանությունները մինչ ընտրվելը բուռն կերպով քննադատում էին նախկիններին հենց այս հանգամանքի համար: Ակտիվությամբ աչքի են ընկնում նաև վարչապետի աշխատակազմը, նախարարությունները, Ազգային ժողովը: Մեկ անձից կատարվող գնումների առյուծի բաժինը ընկնում է միջոցառումների կազմակերպմանը, հյուրասիրությանը: Խոսքն այս դեպքում միջազգային պատվիրակությունների՝ Հայաստան այցի ժամանակ կազմակերպվելիք հյուրասիրությունների մասին է, որոնք հենց մեկ անձից գնումների սկզբունքով են արվում: Ընդ որում՝ կան արդեն գերատեսչությունների կողմից սիրելի համարվող վայրեր, օրինակ՝ Ազգային ժողովի պարագայում դա «Երևան» պանդոկն է: Այս իշխանությունների օրոք պետական անձից գնումներ կատարելու պրակտիկան լայն թափով շարունակվում է:
Հաշվարկելով մինչև այժմ տարբեր գերատեսչությունների կողմից կատարված գնումների արժեքը՝ ստացվում է 120 մլրդ դրամից ավելի գումար, և տարվա սկզբից անցել է ընդամենը երեք ամսից մի փոքր ժամանակ: Հիշեցնենք, որ «Երևան պանդոկը» պատկանում է «Երեմյան եղբայրներ» ՍՊԸ-ին, և նկատենք, որ այն սկսեց սիրելի վայր դառնալ պաշտոնյաների համար հենց հեղափոխությունից հետո, հատկապես՝ վերջին մեկ տարում»:
Մանրամասները՝ թերթի համարում:

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
351Երեկ, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
147Երեկ, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
183Երեկ, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
22705.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
21805.10.2026, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
49902.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
49502.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
46002.10.2026, 13:06