«Աերոֆլոտ»-ն սկսել է ինքնաթիռները վերանորոգել Իրանում

Արևմտյան շուկայից կտրված՝ Ռուսաստանի խոշորագույն ավիափոխադրող Aeroflot -ն ստիպված է իր ինքնաթիռները վերանորոգել Իրանում։
Ապրիլի 5-ին ազգային ավիաընկերությունը պատմության մեջ առաջին անգամ ինքնաթիռ է ուղարկել Թեհրան, գրում է РБК-ն՝ վկայակոչելով ավիաընկերությանը մոտ կանգնած երկու աղբյուրների և ընկերության ներկայացուցչին։
Խոսքը RA-73700 գրանցման համարով Airbus A330-300 լայն թափքով ինքնաթիռի մասին է։ Այն կսպասարկեն իրանական խոշորագույն Mahan Air ավիափոխադրողի տեխնիկական մասնագետները։
Իրանական ընկերությունների իրավասություններն ինքնաթիռների սպասարկման և վերանորոգման ոլորտում կլրացնեն Aeroflot խմբի հնարավորությունները, ասել է ռուսական ավիաընկերության ներկայացուցիչը։
Նախկինում Aeroflot օգտվել է այլ փրովայդերների, մասնավորապես՝ Հոնկոնգում գործող HAECO-ի ծառայություններից։ Սակայն ԱՄՆ-ը և ԵՄ երկրները, ի պատասխան Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման, արգելեցին ռուսական ավիաընկերությունների ինքնաթիռների սպասարկումն ու պահեստամասերի մատակարարումը։
Սպասարկման համար անհրաժեշտ դետալները ձեռք բերելու համար Aeroflot -ն իր ինքնաթիռներից առնվազն 25-ն ուղարկել է «կաննաբալիզացիայի», երբ աշխատող մասերը հանվել են, որպեսզի վերատեղադրվեն այլ ինքնաթիռներում՝ արտադրողների պահեստամասերի փոխարեն, ովքեր հրաժարվել են աշխատել Ռուսաստանի հետ:
Ընդհանուր առմամբ, ապրիլի 1-ի դրությամբ Aeroflot ունի 178 Airbus և Boeing» ինքնաթիռ, ասվում է ավիափոխադրողի կայքում։ Այս ինքնաթիռների սեփականատերերը պահանջել են վերադարձնել դրանք, սակայն ավիաընկերությունը գրանցել է օտարերկրյա օդանավերը երկրի ներսում և շարունակել շահագործել դրանք։
Արտերկրում սպասարկման հասանելիությունը կորցնելուց հետո Aeroflot -ը հայտարարել է ռուսական Airbus և Boeing օդանավերի օպերատորների տեխնիկական աջակցության ազգային կենտրոն ստեղծելու մտադրության մասին: Ենթադրվում էր, որ այնտեղ պետք է աշխատեին արևմտյան արտադրողների նախկին աշխատակիցներ։ Նման կենտրոն է դարձել Aeroflot Technics-ը, որը 2022 թվականին իրականացրել է ավելի քան 300 տեսակի օդանավերի պարբերական սպասարկում։

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
351Երեկ, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
147Երեկ, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
183Երեկ, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
22705.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
21805.10.2026, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
49902.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
49502.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
46002.10.2026, 13:06