Ռուսաստանում գինու և շամպայնի խցանների դեֆիցիտ է

Ռուսական գինի արտադրողները բողոքել են կաղնու խցանների դեֆիցիտից, գրում է Baza-ն։ Նախկինում այս ապրանքները գնում էին Եվրոպայից, սակայն պատժամիջոցների պատճառով դա այլևս հնարավոր չէ։ Այժմ ընկերություններն ստիպված են խցաններ ձեռք բերել Թուրքիայից և Կիպրոսից, որոնք արժեն 20-30 տոկոսով ավելի, քան եվրոպականները։
2024 թվականին դա կբերի գինու գների բարձրացման, զգուշացրել են արտադրողները։ Սա հատկապես վերաբերում է երկար հնեցման գինիներին: Հասարակ գինիների համար կօգտագործվեն պլաստիկ խրոցակներ կամ ալյումինե պտուտակներ:
Բացի այդ, արտադրողները խնդիրներ են ունեցել գինու հնեցման համար կաղնե տակառների գնման հետ կապված։
Պատժամիջոցների պատճառով դրանք այժմ փոխարինվում են նաև ալյումինե տակառներով, սակայն դա ազդում է խմիչքների որակի վրա, որոնք կորցնում են իրենց բույրն ու համը։ Բացի այդ, պրեմիում գինիների համար անհրաժեշտ լավ ապակիներով շշերի պակաս կա։
Անցյալ տարվա դեկտեմբերին հայտնի դարձավ, որ արտադրողները ցանկանում են փրփրուն գինիների խցանը փոխարինել ալյումինե պտուտակավոր գլխարկանման խցաններով։

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
31119.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
29619.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
164216.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
131115.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
75814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
169813.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
76712.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
204710.11.2026, 19:37