«Պետք է ոչ թե զենք պահանջեն, այլ ռեժիմի հեռացում». Հայկ Մարտիրոսյան
226
Հինգշաբթի, 13 ապրիլի, 2023 թ., 00:06
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը գրում է. «Մի քանի կարևոր հանգամանք. 1. Ոչ ոք չի հարցնում, թե ի՞նչ ուներ հայկական կողմը ՀԽՍՀ վարչական սահմաններից ներս (Ստալինի ժառանգությունը հիմք ընդունող ***սուններն այն կոչում են «Հայաստանի ինքնիշխան տարածք», կարծես Քարվաճառն ու Ակնան ՀՀ ինքնիշխան տարածք չէին) թափանցած ու նոր տարածքներ քիչ առաջ զավթած թշնամու հետ բանակցելու: Այդ ո՞ր խելամիտ կամ ոչ փալաս կողմն է բանակցում նման պարագայում: Եվ ինչի՞ շուրջ: Դա աննախադեպ է բոլոր պատերազմների պատմության մեջ: Բանակցելն արտոնելը նման իրավիճակում, երբ թշնամին նոր է դիրքավորվել քո խոր թիկունքում (Տեղն իրականում ՀՀ խոր թիկունքն է)՝ դավաճանության հերթական դրսևորումն է ռեժիմի կողմից, իսկ գետնի վրա բանակցող հրամանատարի կողմից դա հերթական զինվորականի անասնական դեբիլության ու անպատվության ապացույց է: Եվ նման դեբիլությունը պատժվում է նրանով, ինչով որ ավարտվել է միջադեպը: Մեծաթիվ հայկական զոհերով: Այդ զոհերի երկրորդային, բայց շատ առանցքային պատասխանատուն հենց այն հրամանատար-զինվորականներն են, որոնք որոշել են ռեժիմի թույլտվությամբ մտնել որևէ արդյունք չտվելիք, անպատիվ և նման իրավիճակում մշտապես անխորհելի «բանակցությունների» մեջ: 2. Տեղ գյուղի գյուղացի «խրոխտ սյունեցիները» դժգոհում են ռեժիմից և զենք պահանջում: Իրենց կարծիքով «տղամարդու պես» նրանք հայտարարում են, որ եթե զենք ունենան՝ կգնան իրենք կկռվեն թշնամու դեմ և իրենք կպահեն իրենց գյուղը: Ու հղում են անում ինսնականների Առաջին պատերազմին: Գյուղացիներից մեկն էլ ԹիՎի 5-ով հայտարարում է թե «վիճակը նորմալ է»: Զենք պահանջող տողեցի այդպես խոսող այդ նախիրը անկարող է հասկանալ, որ ինսնականների ֆիդայական, տնայնագործական պարսատիկ-կալաշնիկովով կռվելու դարաշրջանը շատ վաղուց է ավարտվել և որ իրենք ոչ թե զենք պետք է պահանջեն, այլ ռեժիմից բանակ պահանջեն: Մարտունակ բանակ: Իսկ դրանից առաջ՝ ռեժիմի հեռացում պահանջեն, որովհետև պատերազմից երեք տարի անց բանակը ոչ միայն չի վերականգնվել, այլև լիովին փալասացվել է: Անգամ հենց հիմա մահվան թիրախում գտնվող այդպես խոսող ու մտածող այդ մի քանի կամ բազում տեղեցիները չունեն այնքան ուղեղ, որ գիտակցեն, որ պետությունը պետք է վարի այս պատերազմը, ոչ թե տրեխներով, անուղեղ, բայց կալաշնիկովով զինված մի քանի հովիվ՝ այսինքն իրենք՝ այդքանը չհասկացողները: Ու հետաքրքիր է, որ այսօր, երբ նրանց գյուղն, ըստ էության, այլևս փաստացի անբնակելի է՝ նրանք դեռ նստած են տներում, փոխանակ փորձեին իրենց նմաններին արթնացնելով Երևանի կենտրոնում ռեժիմ փոխել: Իսկ «ամեն ինչ նորմալ է» ասող կենդանին կարծում է, թե դրանով ամրություն է պրոյեկտում, մինչդեռ ցուցաբերում է ավանականության դրսևորում, երբ չկա գիտակցում, թե որքան ծանր է իրավիճակը և որ դա պետք է փոխանցել նման վիճակը թողտվող իր նման կենդանիների մյուս բանակին, որը այս ռեժիմի հենարանն է ու նրան իշխանության է պահում: 3. Հայրենական մյուս կենդանիները համառորեն թշնամու հարձակումները բնորոշում են որպես «սադրանք»: Դա անում են թե´ նիկոլական և թե´ «նախկինական» լրատվամիջոցները: Կրկնեմ հարյուրերոդ անգամ, որ սադրանքը շատ մեղմ բառ է, որ արտացոլում է կոնֆլիկտի կողմերից մեկի քայլը՝ դիմացինին սխալ կամ իր համար ցանկալի քայլ անելու դրդելու նպատակով: Մինչդեռ թշնամին թքած ունի մեր հաջորդ գործողությունների վրա: Որովհետև դրանք չկան և չեն լինելու: Հետևաբար, թշնամին իր գործն է անում. զավթում, գրավում և սպանում: Ու դա սադրանք կոչելը ոչ միայն կամ ոչ թե տգիտություն է, այլ՝ ուղղակի և կանխամտածված անասնականություն: Դա դավաճանական տերմինաբանություն է, որով նվազեցվում է թշնամու արածի ահագնությունը: Ու դա չի կարող կանխամտածված չլինել: Այս ամենը ողբերգություն է: Ազգային ողբերգություն: Մենք աշխարհի ամենաանուղեղ բիոկույտն ենք այսօր և չկա դրանում հավասարը մեզ»: