Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

««Ապահով հեռավորության» վրա հետ քաշելու միտքն ունի թաքնված նպատակ». Վահրամ Մարտիրոսյան

««Ապահով հեռավորության» վրա հետ քաշելու միտքն ունի թաքնված նպատակ». Վահրամ Մարտիրոսյան
258
Ուրբաթ, 14 ապրիլի, 2023 թ., 21:48

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քարվաճառից, Բերձորից ու Ակնաից էլ զորքերը հետ քաշեցին «ապահով հեռավորության» վրա։ Արդյունքում թշնամին հարվածում է Վարդենիսին, Ջերմուկին և ամբողջ Սյունիքին։ Եթե Տավուշից մեր զորքերը հետ քաշվեն, ապա հարյուրավոր կիլոմետրեր վերածվելու են նոր Սյունիքի։ Թշնամին «բնապահպանների» կամ իրենց հոտը արածացնող «գյուղացիների» միջոցով արագ զբաղեցնելու է բոլոր գերիշխող բարձունքները, որոնք մենք 90-ականներին բազմաթիվ զոհերի գնով վերցրել ենք։
Տավուշում այնպիսի խրամատային համակարգ է կառուցված, որը մեզ կարող է պաշտպանել թշնամու լայնածավալ հարձակումից, և այն լքելը կլինի հերթական դավաճանական ակտը։ Լրիվ նույնը վերաբերվում է նաև Նախիջևանի հետ սահմանին։
Բայց իմ կարծիքով գործող վարչապետի «ապահով հեռավորության» վրա հետ քաշելու մտքի նպատակը ամենևին ռազմական բաղադրիչը չէ, այլ այն ունի թաքնված նպատակ։ Սա անկլավները թշնամուն հանձնելու գործնական քայլ է»: