Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Այսօրվանից կգործի 1 համարի նոր երթուղին

Այսօրվանից կգործի 1 համարի նոր երթուղին
262
Շաբաթ, 15 ապրիլի, 2023 թ., 11:06

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «2 նոր երթուղի 1 օրում
Օրը սկսենք հաճելի նորությամբ՝ Երևանի բնակիչների համար։
Այսօրվանից կգործի 1 համարի նոր երթուղին, ինչպես նաև կվերականգնվի 58 համարի ավտոբուսի ակտիվ երթևեկությունը։
1 համարի երթուղին Աջափնյակը կկապի Քանաքեռ-Զեյթունին՝ անցնելով Կենտրոնով։
Իսկ 58 համարի ավտոբուսի աշխատանքը այսօրվանից կլինի ակտիվ և համակարգված՝ Ավանը կապելով Էրեբունու հետ»։

Աղբյուրը`   Տիգրան Ավինյան