#BankofCyprus-ն սկսել է ծանուցումներ ուղարկել Ռուսաստանի քաղաքացիներին հաշիվների փակման մասին. #BusinessFM

Bank of Cyprus-ի շատ հաճախորդներ վարկային հաստատությունից սկսել են ծանուցումներ ստանալ հաշիվների փակման վերաբերյալ: Այս ընթացակարգի իրականացման համար տրվում է երկու ամիս, հայտնում է Business FM-ը՝ ֆինանսական վերլուծաբաններին հղումով։
Ծանուցումներ են ստանում Ռուսաստանի հարկային ռեզիդենտները, ինչպես նաև այն անձինք, ովքեր ստացել են կացության թույլտվություն Կիպրոսում անշարժ գույք գնելու հետ կապված: Նման զգուշացումներ են ստանում նաև այն ռուսները, ովքեր հանրապետությունում են գտնվում տուրիստական վիզայով, նշվում է հոդվածում։
«Կիպրոսի Բանկում -ов-ով ավարտվող ազգանուններով մարդկանց հաշիվների փակումը վաղուց է շարունակվում, միտումը վերևից է գնում։ Կիպրոսի նախագահը պարբերաբար հանդիպում է ԱՄՆ դեսպանի հետ, ով, իհարկե, ռուսների օգտին ոչինչ չի ասում։ Եթե Կիպրոսում կամ Եվրոպայում բնակության թույլտվություն չունեք, անմիջապես փակում են այն, եթե կացության թույլտվություն ունեք և եկամուտ կամ փոխանցումներ եք ստանում Ռուսաստանից, ամենայն հավանականությամբ, նրանք նույնպես կփակեն այն»,- ասել է պորտֆելի մենեջեր Ալեքսանդր Կրապիվկոն:
Նրա խոսքով՝ նման իրավիճակից կարելի է խուսափել, եթե ՌԴ քաղաքացին սեփական բիզնես ունենա Կիպրոսում։ «Բացի այդ, դուք պետք է բանկի կառավարչին, ով վերահսկում է հաշիվը, տրամադրեք արդի տվյալներ, ներառյալ հանրապետության ներկայիս բնակության հասցեն»,- հավելել է մենեջերը: Ricom-Trust-ի վերլուծական բաժնի ղեկավար Օլեգ Աբելևը զգուշացրել է, որ ռուսների բանկային հաշիվների փակման հետ կապված նմանատիպ սցենար կարող է սկսվել այլ երկրներում:

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
31119.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
29619.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
164216.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
131115.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
75814.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
169813.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
76712.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
204710.11.2026, 19:37