«Արժանապատվությունը կորցրեցինք, երբ Իշխանասարի բարձունքը համարեցինք անպիտան հող». Հրանտ Միքայելյան
249
Կիրակի, 16 ապրիլի, 2023 թ., 12:30
Քաղաքագետ Հրանտ Միքայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Շատ գրվեց մեր կորցրած Արժանապատվության մասին: Միակ բանն, որի հետ չեմ կարող այսօր չհամաձայնվել։ Այո՛, կորցրել ենք ու այսօր էլ շարունակում ենք կորցնել: Բայց ե՞րբ ենք կորցրել, այ դա է հարցը: Կորցրեցինք, երբ ... ուղիղ եթերով գնդակահարեցին ազգի Սպարապետ ու հաղթանակի կենդանի խորհրդանիշ Վազգեն Սարգսյանին ... Կորցրեցինք, երբ մեր «դաշնակիցը» ներեց բոլոր պետությունների պարտքերը, իսկ Հայաստանի պարտքի դիմաց խլեց հայրենիքիս կեսը ... Կորցրեցինք, երբ հարևան պետությունների զինվորի հանդերձանքը գերազանցում էր 1000$-ը, իսկ մերն ընդամենը 8000դր-ը ... Կորցրեցինք, երբ հենց նույն հարևանների զորքը մարզվում էր Եվրոպայում, երբ մերն ալկաշ «դաշնակցի» հետ, առանց զակուսկի, սպիրտ խմել էր սովորում ... Կորցրեցինք, երբ Հայրենիքիս Ազգային Անվտանգության ու Պաշտպանության նախարարներ նշանակվեցին օտար երկրի քաղաքացիներ, մի պահ փորձեք հասկանալ, թե իրականում դա ինչ էր նշանակում ... Արժանապատվությունից խոսացողներից քանի՞սն են նայել Գուրգեն Մարգարյանի մոր աչքերի մեջ... Արա, ասա՝ էս ի՞նչ հարց եմ տալիս որ։ Լավ, սենց ասեմ, հիշու՞մ եք գոնե, ով է Գուրգեն Մարգարյանը։ Արժանապատիվ հայ Բուդապեշտում հայ համա՞յնքն էր վերածել, թե՞ գաղութում նարկոշման սևամորթը, կամ կազինոյում մեծ գումար պարտված գաղութի կլյուչնի՞կը։ Այդ ամենը կար, բայց արժանապատվություն չկար, երբ ամբողջ աշխարհի աչքի առաջ նախ հասան նրան, որ բերեցին ոչխարստան ու հետո էլ հերոսի կոչում տվեցին... Նայե՞լ եք Գուրգենի մոր աչքերի մեջ... Կորցրեցինք, երբ ֆուտբոլային դիվանագիտություն կոչվածի ժամանակ (ինչը պարզապես ստորացում էր հայ ազգի համար), ակումբի գերբի վրայից հրաշքով անհետացավ «Արարատ» թիմի խորհրդանիշ Արարատ լեռը... Գիտե՞ք, էլ երբ կորցրեցինք մեր արժանապատվությունը։ Երբ «դաշնակցիդ» զինվորն անարգել մտավ հայի ընտանիք, գնդակահարեց ընդանիքի բոլոր անդամներին, երբ երկրիդ դատախազը հազարավոր արժանապատիվ գյումրեցիների առաջ տղամարդու ու պաշտոնյայի խոսք տվեց, որ հանցագործը չի արտահանձնվի, կմնա ու կկրի իր պատիժը Հայաստանում, բայց ընդամենը մի քանի օր անց պերմյակովը հանձնվեց, դատախազն էլ պարգևատրվեց ու ստացավ ռուսաստանի քաղաքացիություն... Ե՛տ կանչեք ձեր «ֆաս» հրամանն ու գիշերները հանգիստ քնեք, այլապես շատ պատահական կկորցնեք ձեր և ձեր տուզիկների կուսությունը: 2020թ-ի պատերազմը պարտվել ենք, այո՛, բայց մեր Արժանապատվությունը չե՛նք կորցրել, քանզի այ հենց այդ 8000 դրամանոց համազգեստով Տղերքը 44 օր կենաց-մահու կռիվ են տվել մի քանի պետությունների դեմ՝ չունենալով փորձառու իշխանություն, զենք-զինամթերք ու տարրական հանդերձանք: ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈԻԹՅՈԻՆԸ ԿՈՐՑՐԵՑԻՆՔ, ԵՐԲ ԻՇԽԱՆԱՍԱՐԻ ԲԱՐՁՈՒՆՔԸ ՀԱՄԱՐԵՑԻՆՔ ԱՆՊԻՏԱՆ ՀՈՂ։ ԵՐԲ, ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ՓԱՄՓՈԻՇՏԸ ԿՌՎԱԾ, ՀԱՆՈԻՆ ՄԱՅՐ ՀՈՂԻ, ՀԱՆՈԻՆ ԶՈՀՎԱԾ ԸՆԿԵՐՆԵՐԻ, ՀԱՆՈԻՆ ՆՐԱ, ՈՐ ԳԵՐԻ ՉԸՆԿՆԻ, ԻՆՔՆ ԻՐԵՆ ԶՈՀԱԲԵՐԱԾ ԱԲԱՋՅԱՆԻՆ ՀԱՄԵՄԱՏԵՑԻՆՔ ԶԻՆՎՈՐԻ ԹԵՐՍՆՄԱՆ ՀԱՇՎԻՆ ԳՈՅԱՑԱԾ 19 ՄԻԼԻՈՆՈՎ ԴՐՈՇ ԿԱՐՈՂԻ, ՈԻ ՀԵՏՈ ԱՅԴ ՆՈԻՅՆ ԴՐՈՇՆ ԱՅՐՈՂ ՔԱԾԻ ՀԵՏ ՈԻ ԴՐԵՑԻՆՔ ՆՈԻՅՆ ՀԱՐԹՈԻԹՅԱՆ ՎՐԱ։ ՀԱ, ԿՈՂՔԻՑ ՀՈԻՇԵՑԻՆ ԱՎԵԼԱՑՆԵԼ, ՈՐ ԷՆ ԿՈԻՍՈԻԹՅՈԻՆԸ ԿՈՐՑՆԵԼՈԻ ՊԱՀԸ ԿԱՏԱԿ ՉԷՐ։ ԵՍ ՆԵՐԵԼ ԳԻՏԵՄ, ԲԱՅՑ ՏՂԵՐՔԸ.... Բանակն իր խոսքը դեռ կասի՛ աշխարհին ու կվերականգնի՛ ձեր փառչակների Արժանապատվությունն և Ազգիս պատիվը: Պատի՛վ ունեմ»: