«Գյուղատնտեսության ոլորտում այդպես էլ ապահովագրական համակարգ չներդրվեց». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի գրառումը. «Գյուղատնտեսության ապահովագրական փորձնական ծրագիր իրականացվեց, սակայն գյուղատնտեսությունն այդպես էլ մնաց չապահովագրված
Միջազգային փորձը ցույց է տվել, որ գյուղատնտեսության առանձնահատկություններով պայմանավորված, ոլորտում տնտեսվարող սուբյեկտների ռիսկերի ապահովագրմանն անմիջական աջակցություն է ցուցաբերում պետությունը:
3 տարի առաջ Հայաստանում իրականացվեց գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագիր։ Կարկուտի եւ հրդեհի ապահովագրությունն իրականացվեց 6 մարզում՝ Արարատ, Արմավիր, Արագածոտն, Կոտայք, Վայոց Ձոր եւ Տավուշ, իսկ գարնանային ցրտահարության ապահովագրությունը՝ երկու մարզում (Արարատ, Արմավիր): «Գյուղատնտեսության ոլորտում ապահովագրական համակարգի ներդրման փորձնական ծրագրի իրականացման համար պետական աջակցության» ծրագրով 2020 թվականի գյուղատնտեսական տարվա համար ապահովագրվեց 2 մշակաբույս՝ ծիրան եւ խաղող։
3 տարի առաջ հայտարարվեց, որ փորձնական ծրագրի իրականացմամբ հնարավորություն կստեղծվի հստակեցնելու ապահովագրական համակարգի իրականացման մեխանիզմները, ինչն էլ նախադրյալներ կստեղծի տվյալ ոլորտում ապահովագրական համակարգի ամբողջական ներդրման համար։ Սակայն գյուղատնտեսության ոլորտում այդպես էլ ապահովագրական համակարգ չներդրվեց»:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
191Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
50013.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
149513.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
55512.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
49312.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
37212.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
95311.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
149511.08.2026, 21:04