«Ո՞րն է, Ձեր պատկերացմամբ, Ղարաբաղի ապագա կարգավիճակը». Արթուր Խաչատրյանը՝ վարչապետին
![]() 301 Երեքշաբթի, 18 ապրիլի, 2023 թ., 12:19 Ինչպես հայտնել էինք, Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում ներկայացնում է Կառավարության ծրագրի 2022-ի կատարողականը: Ելույթն ավարտվեց, այս պահին վարչապետը պատասխանում է պատգամավորների հարցերին: «Ո՞րն է, Ձեր պատկերացմամբ, Ղարաբաղի ապագա կարգավիճակը»,- հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը: «Ամբողջ խնդիրրն այն է, որ 2018-ի առկա բանակցային ժառանգության մեջ ԼՂ-ի ժողովուրդ հասկացություն գոյություն չունի, կա ԼՂ ամբողջ բնակչություն հասկացություն: Ժողովուրդը, Հելսինկյան եզրափակիչ ակտով, սահմանադիր սուբյեկտ է, բնակչությունը՝ սահմանադիր սուբյեկտ չէ: Ինքնորոշում. երեք պրոբլեմ կա: Առաջին արձանագրում. եթե ասում ենք՝ ինքնորոշում, ումից և որտեղից, օրինակ ինչի՞ չենք ասում՝ ՀՀ-ն ինքնորոշվի, որովհետև ՀՀ-ն ինքնորոշվել է 1991-ի Ալմաթայի հռչակագրով: Ես ասացի, որ 2007-ից առաջ ունեցել ենք հայեցակարգ, որ ԼՂ-ն էլ ՀՀ-ի, Ադրբեջանի, մյուսների նման ինքնորոշվում է ԽՄ-ից ու եղել ա թեզ, որ ԼՂ-ն երբեք չի եղել Ադրբեջանի կազմում: 2007-ին ի հայտ են եկել Մադրիդյան սկզբունքները, որտեղ արձանագրվել է, որ ԼՂ կարգավիճակի ճշգրտումը պետք է համաձայնեցվի Ադրբեջանի հետ...»,- արձագանքեց Փաշինյանը: Խաչատրյանը նշեց, որ ինքնորոշումը և անկախացումը պետք չէ հավասարեցնել. «Ինքնորոշումը, միգուցե, Ձեր սահմանմամբ նշանակում է անկախություն, բայց Հելսինկիի սահմանմամբ՝ նշանակում է ուրիշ բան»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
