Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Հիշեք, թե ով էր «ժեխ» բառը մտցնում մասսաների ուղեղը և կհասկանաք». Նարինե Կիրակոսյան

«Հիշեք, թե ով էր «ժեխ» բառը մտցնում մասսաների ուղեղը և կհասկանաք». Նարինե Կիրակոսյան
316
Չորեքշաբթի, 19 ապրիլի, 2023 թ., 02:06

Լրագրող Նարինե Կիրակոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սովորական, շարքային, նախապես չպատրաստված մարդն ունակ չէ ընկալելու լայնամաշտաբ ռազմաքաղաքական գործընթացները։
Մեր մեջ պառազիտ բառեր, վիրավորանքներ գցած գրպանային «քաղաքական» գործիչները կատարում են գլոբալ պրոցեսների տիկնիկավարների հանձնարարականնները։ Հիմնականում նրանք էլ հեռատես չեն ու հոժար կամքով են դառնում կատարածու։
Օրինակ, հիշեք, թե ո՞վ էր «ժեխ» բառը մտցնում մասսաների ուղեղը և կհասկանաք, որ այդ ծամոնը գցելով մարդկանց բերանը, խաղի վարողը շատ լավ գիտակցել է, որ Վարդուշ տոտան, կամ ձյայձ Սծոպիկը «ժեխ» բառից էլ ավելի կնեղվեն ու խաբեությամբ Հայաստանի իշխանությանը եկած նիկոլին, էլ ավելի «կսիրեն», քան այն «ընդդիմությանը», ով վիրավորում է պարզ, անհեռատես մարդկանց։
Մենք բոլորս, այսուհետ երեխա ունենալուց ու դաստիարակելուց առաջին հերթին պետք է սովորեցնենք կարևոր սկզբունքներ․
1. Չհավատալ ամեն մեկին ու չգնալ կեղծ փրկիչների ետևից,
2. Հավատալ ու վստահել առաջին հերթին իր ընտանիքի անդամներին, մեծերին,
3. Սովորացնենք երեխաներին հավատարմությանը սեփական օրինակով, որովհետև մեր ընտանիքներում ոչ ֆիզիկապես, ոչ էլ գաղափարներով հավատարմություն չկա:
Պարզունակ բաներ են, բայց եթե մեր հասարակությունը գիտակցեր քաղաքական խաղերի գործընթացները, մենք այսօր հուսահատության մեջ չէինք ընկնի»: