Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Աշխարհի լռությունը հետևանք է մեր կառավարության վարած քաղաքականության». Վահրամ Մարտիրոսյան

«Աշխարհի լռությունը հետևանք է մեր կառավարության վարած քաղաքականության». Վահրամ Մարտիրոսյան
241
Չորեքշաբթի, 19 ապրիլի, 2023 թ., 00:36

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Алиев обьявил ультиматум проживающим в Карабахе армянам.
Ադրբեջանական կողմի ռեակցիան գլխավոր դավաճանի այսօրվա հայտարարություններին իրեն սպասեցնել չտվեց, հղումը մեկնաբանությունում։
Եթե նման բան մեկը նույնիսկ Աֆրիկայում հայտարարեր որևէ բնիկ աբորիգեն ցեղի նկատմամբ, ապա ամբողջ աշխարհը հիմա գոռում էր դրա մասին։ Բայց մեր մասին քար լռություն է։ Եվ սա նրանից չէ, որ աշխարհը մեզ հայերիս հատուկ չի սիրում, այլ սա հետևանք է մեր սեփական կառավարության վարած քաղաքականության։ Ըստ որի լրիվ նորմալ է, որ մեր հետ ամեն ինչ անեն՝ գերիներ տանջեն, 120 հազար մարդու շրջափակեն, երեխաներին ահաբեկեն, զինվորներին գնդակահարեն, տարածքներ գրավեն, և մենք Ադրբեջանին դրա համար երբեք չենք մեղադրում, քանի որ դա սովորական բաներ են երկու հարևանների միջև, որը չպետք է մեզ շեղի խաղաղության օրակարգից։ Ու աշխարհին սա կերցրել է նորից եմ կրկնում մեր սեփական կառավարությունը, այլ ոչ թե Ադրբեջանը։ Որպես հետևանք աշխարհը լուռ է համրի պես»։