Ըստ Իլոն Մասքի, ԱՄՆ-ում դեֆոլտը ժամանակի հարց է

Ամերիկացի գործարար և միլիարդատեր Իլոն Մասքը կարծում է, որ ԱՄՆ-ում դեֆոլտը միայն ժամանակի հարց է։
«Հաշվի առնելով դաշնային ծախսերը, դա ժամանակի հարց է, այլ ոչ թե՝ մեզ մոտ դեֆոլտ կլինի՞, թե չէ»,- Twitter-ում պատասխանել է Մասքը Սպիտակ տան գրառմանը, որ հանրապետականների ծրագիրը կարող է լինել ԱՄՆ պարտքի դեֆոլտը: Ավելի վաղ ԱՄՆ Քոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Քևին Մաքքարթին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի պետական պարտքը վերածվել է ռումբի, որը կպայթի պատասխանատու գործողությունների բացակայության պատճառով։ Երկուշաբթի Մաքքարթին ասել է, որ ԱՄՆ-ի դեֆոլտը «տարբերակ չէ», սակայն բացառել է պարտքի առաստաղի բարձրացումը՝ առանց ԱՄՆ վարչակազմի կողմից զիջումների: Սպիտակ տունը Քոնգրեսից պահանջում է անվերապահորեն ընդլայնել փոխառությունների սահմանաչափերը՝ զգուշացնելով, որ հակառակ դեպքում երկիրը չի կարողանա ամռանը սպասարկել իր պարտքային պարտավորությունները։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրաժարվել է Մաքքարթիի հետ բանակցություններից ազգային պարտքի առաստաղի շուրջ և պահանջում է, որ այն ինքնաբերաբար բարձրացվի, ինչպես միշտ եղել է անցյալում։ Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան Պիերը մարտի վերջին ասել էր, որ հանրապետականները սպառնում են ԱՄՆ-ի տնտեսության վերականգնմանը։
Հունվարին գանձապետարանը ծանուցեց Քոնգրեսին մինչև հունիսի 5-ն «արտահերթ միջոցների» մեկնարկի մասին՝ կապված 31,381 տրիլիոն դոլար պետական պարտքի առաստաղի գնահատված ձեռքբերման հետ: Վարչության ղեկավարն այնուհետև կոչ արեց օրենսդիրներին արագորեն ավելացնել փոխառությունների սահմանաչափերը՝ դեֆոլտից խուսափելու համար:

Թուրքիան կոշտ զգուշացում է հղել Ռուսաստանին ու Ուկրաինային
344Երեկ, 22:19
Ռուսաստանը վերսկսում է հացահատիկի արտահանումը Ազովի ծովից
221Երեկ, 20:49
«Եղած հնարավորությունները պետք չէ վտանգել»․ Գագիկ Ծառուկյան
170Երեկ, 11:12
Հունգարիան, Չեխիան և Սլովակիան չեն ցանկանում մասնակցել Ուկրաինային տրամադրվող նոր վարկի ֆինանսավորմանը
58026.10.2026, 23:31
«Հարկատուների գումարների տնօրինման վերաբերյալ հարցեր ունեմ»․ Մհեր Կարագոզյան
60224.10.2026, 01:06
«Եթե ԵԱՏՄ-ն կասեցնի ՀՀ անդամակցությունը, ներկրվող ապրանքները թանկանալու են 20 տոկոսով»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
62323.10.2026, 15:00
Ռուսական դիզելային վառելիքով բեռնված առաջին լցանավն ուղևորվել է դեպի Նյու Յորք
179823.10.2026, 12:48
«Բնական գազի գնի՝ 69%-ով բարձրացումը չի հանգեցնի էլեկտրաէներգիայի սակագնի նույնքան աճի»․ Հրայր Կամենդատյան
70022.10.2026, 02:06