«Չափից ավելի տարածվել է կիբեր հանցագործությունները բանկային քարտերի և մոբայլ բանքինգի հետ կապված». Վարդան Արամյան
242
Շաբաթ, 22 ապրիլի, 2023 թ., 14:18
ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ Սիրելի ընկերներ, վերջերս չափից ավել տարածվել է կիբեր հանցագործությունները բանկային քարտերի և մոբայլ բանքինգի հետ կապված․ առավել տարածվածներից է «Սոցիալական ինժիներությունը» («Social Engineering»): Ի՞նչ է դա նշանակում․ - Կիբեր հանցագործը սոց ցանցերի միջոցով կապվում է պոտենցիալ զոհի հետ և որպեսզի առավել վստահություն ներշնչի, WhatsApp, Viber, Telegram կամ այլ սոց ցանցում կեղծ հաշվետիրոջ էջում տեղադրում է որևէ բանկի ԼՈԳՈՆ։ - Զանգահարելով զոհին ներկայանում է որպես տվյալ բանկի աշխատակից՝ հաճախ որպես տեղեկատվական անվտանգության աշխատակից։ - Զրույցի ընթացքում աստիճանաբար փորձում է զոհի վստահությունը շահել, ասենք ներկայանալով որպես բանկի ՏՏ անվտանգության աշխատակից կատարում են տվյալ բանկի տեղեկատվական կայքի, մոբայլ բանքինգի կամ այլ տեղեկատվական համակարգերի թարմացում, կամ ի հայտ է եկել որոշ անվտանգային խնդիրներ և իրեն անհրաժեշտ է տվյալ զոհի բանկային և նույնականացման այլ տվյալներ (անուն ազգանուն, մոբայլ բանքիգի մուտքանուն, գաղտնաբառ, և այլն) - Ստանալով անհրաժեշտ ռեկվիզիտները, մուտք են գործում զոհի էլ-հաշիվները և գումարները զոհի հաշվից տեղափոխում են կրիպտոպլատֆորմեր, որտեղից էլ փոխանցվում է իրենց անձնական հաշիվներին։ ՆՄԱՆԱՏԻՊ ԴԵՊՔԵՐՈՒՄ՝ - Պահանջեք որ Ձեզ զանգահարողը բացի տեսախցիկը և կատարեք սքրինշոթեր (չնայած սովորաբար կիբեր հանցագործը հրաժարվում է իր դեմքը ցույց տալուց և դա պետք է լինի Ձեր առաջին ազդակը) - Մի տրամադրեք Ձեր անձնական և բանկային ռեկվիզիտները, եթե ինչ որ բան ասել եք և նա շարունակում է հարցեր տալ անմիջապես դադարեցրեք խոսակցությունը - Շտապ կապվեք Ձեզ սպասարկող բանկի հետ՝ բացառապես բանկի կողմից տրամադրած հեռախոսահամարներով։ - Եթե ինչ որ բան հասցրել եք հայտնել, խնդրեք բանկին որ բլոկավորեն ձեր բոլոր հաշիվները և անհապաղ փոխեք Ձեր ի-բանքինգի մուտքի գաղտաբառը։ Եվս մեկ հորդոր, Ձեր բանկային գաղտնաբառերն ընտրելիս աշխատեք չդնել ձեր անվան, երեխաների կամ այլ փոխկապակցված պարզ բառեր կամ նույն ծննդյան ամսաթվեր, օգտագործեք առնվազն 8 և ավելի նիշ, որտեղ պարտադիր պետք է լինեն մեծատառեր, թվեր և նշան (Symbols)։ ԽՆԴՐՈՒՄ ԵՄ ՈՒՇԱԴԻՐ ԵՂԵՔ ՈՐ ՉԴԱՌՆԱՔ ՉԱՐԱԳՈՐԾՆԵՐԻ ԶՈՀԸ»: