Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Սիգնալ էիք տալիս, շամպայն բացում, իրար շնորհավորում, հիշո՞ւմ եք». Վահան Բաբայան

«Սիգնալ էիք տալիս, շամպայն բացում, իրար շնորհավորում, հիշո՞ւմ եք». Վահան Բաբայան
404
Կիրակի, 23 ապրիլի, 2023 թ., 13:12

Ռեֆորմիստների կուսակցության նախագահ Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սիգնալ էիք տալիս, շամպայն բացում փողոցներում, իրար շնորհավորում, հիշո՞ւմ եք:
Կողքից նայելուց իրոք վախենալու էր՝ ո՞ւր է այդ օրը տանելու մեր երկիրը, ի՞նչի վրա են սենց ուրախ հայերը: Ո՞նց չեն պատկերացնում, թե ինչ է լինելու: Կար մի ամբոխ, որտեղ այսօրվա ընդդիմության մեծամասնությունն էլ հետը, փողոցում հրճվանքով սպասում էր «թավշյա իր կարկանդակին»: Եվ այսօր որ բեմերում ու հարթակներում «կուրծք են ծեծում» թե բա մենք սենց, մենք նենց, ակամայից ուզում ես ասես, որ դուք 2018 ո՞ւր էիք, այ երկերեսանի դերասաններ, եթե ձեզ Նիկոլը պաշտոն տար, դուք վաղուց հրապարակում այլևս չէիք լինի:
Ասում էին՝ վերջապես փայլեց մարդկանց աչքերը, ասում էին՝ սա հեքիա՞թ է, թե՞ իրականություն, կամ՝ ազատվեցինք վերջապես: Ինչ ասեմ, դե գնացեք՝ հիմա էլ նույնը ասեք, տեսնեմ կարո՞ղ եք, դե իրար շնորհավորեք, բա շամպայն բացեք փողոցում ու պարեք, չեք կարող չէ՞: Դրա համար ժամանակին էր պետք մտածել, թե ինչ եք անում»:

Աղբյուրը`   Վահան Բաբայան