Նատալյա Ռոտենբերգը հայտարարություն է տարածել
![]() 292 Երկուշաբթի, 24 ապրիլի, 2023 թ., 15:12 Նատալյա Ռոտենբերգի գրասենյակը հաղորդագրություն է տարածել. «Նատալյա Ռոտենբերգը բաժանվել է իր առաջին ամուսնուց՝ Արկադի Ռոտենբերգից, 2013 թվականին, 2016 թվականին երկու կողմերը կնքել են ընտանեկան ակտիվների վերաբերյալ հաշտության համաձայնագիր, բայց որոշ ժամանակ անց, նախկին ամուսինը փոխել է իր միտքը, որից հետո շարունակվել է դատական գործընթացը: Նատալյա Ռոտերնբերգի նկատմամբ հայց ներկայացրած փաստաբանական գրասենյակը իրեն պաշտպանել է ընդամենը 1 օր դատարանում (1,5 ժամ դատարանում), ինքն անձամբ երբեք չի հանդիպել նրանց հետ և ծանոթ չէ: Նրանց կատարած միակ աշխատանքը այն է եղել, որ նրանք դատական նիստին խնդրել են դատը տեղափոխվի մեկ այլ օր: Այլևս չեն ներկայացրել գործը ոչ մի դատարանում և նիստերում։ Դա միանգամյա ծառայություն էր, որի համար փաստաբանները պահանջել են ավելի քան £100.000: Նատալյա Ռոտենբերգը համաձայն չի եղել այդ գումարի Ինչ վերաբերում է Նատալյա Ռոտենբերգի դատարան չներկայանալու մեղադրանքին, ապա դա տրամաբանական է. Անգլիան 2018 թվականից դադարել է երկարաձգել երկիր մուտք գործելու վիզան ռուսների համար, առավել ևս այնպիսի անձանց համար, ովքեր ունեն այսքան հայտնի ազգանուն, որը մտել է պատժամիջոցների մեջ։ Տրամաբանական չէ պահանջել այն, ինչ իրենք են արգելափակում ու չեն տալիս, առավել ևս նման անհեթեթ վճիռ կայացնել։ Թող նախ միջանցք բացեն, վիզա տան, թույլ տան դատարանում պաշտպանվել և ապացուցել իրենց իրավացիությունը, իսկ հետո նոր մեղադրանք առաջադրեն։ Այն է, որ փաստաբանները խնդրել են £100.000, Նատալյա Ռոտենբերգը անհեթեթ է համարում և ունի նրանց նամակների և հայցերի բոլոր ապացույցները թվերով: Եվ եթե հարցը ընդամենը £11.500 է, ապա դա փոխում է ամբողջ պատկերը: Ինք ՝ Նատալիա Ռոտենբերգը չի տեսել վերադարձի գումարի և կալանքի որոշման վերաբերյալ որոշումը, և եթե վերջին որոշումը 11.500 ֆունտ ստեռլինգի մարումն է, ապա նա պատրաստ է մարել այդ պարտքը: Դրանից մեծ ողբերգություն սարքելու և ուռճացնելու անհրաժեշտություն չկա: Խորհուրդ ենք տալիս բոլորին իրենց «երկար քթերը» չխոթեն ուրիշի անձնական կյանքի մեջ»: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Լոնդոնի դատարանը Նատալյա Ռոտենբերգին ձերբակալելու օրդեր է տվել: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
