Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Շարունակեք համակերպվել և կստանաք նվեր` իրական ռեպրեսիաների տեսքով». Աննա Կոստանյան

«Շարունակեք համակերպվել և կստանաք նվեր` իրական ռեպրեսիաների տեսքով». Աննա Կոստանյան
219
Չորեքշաբթի, 26 ապրիլի, 2023 թ., 11:30

ԱԺ նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ամենաբարձր մակարդակով ամենաթողությունն ի վերջո հանգեցնելու է ավելի բիրտ ու դաժան բռնաճնշումների։
Երեկ երիտասարդ աղջկան՝ դեռ չծնված երեխայի հետ սպանեցին, ոչ ոք չպատժվեց, զոհվածների ծնողներին քարշ տվեցին գետնին, հրաման տվողը չգտնվեց, «բարձրաստիճան» մի ֆիգուր քաղաքացու երեսին թքեց, մնաց անպատասխան, այսօր ոստիկանները մարդու վրայով անցնում են՝ առանց հետ նայելու, թե ինչ արեցին էդ մարդուն, վաղը սա կրելու է զանգվածային բնույթ, և այլեւս հնարավոր չի լինելու գազազած, ազգից վրեժ լուծող ռեժիմի դեմն առնել։ Շարունակեք համակերպվել և կստանաք նվեր՝ իրական ռեպրեսիաների տեսքով։
Բոլոր նախադրյալներն ստեղծված են, կատարածուները՝ ընդունված աշխատանքի»։

Աղբյուրը`   Աննա Կոստանյան