Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ադրբեջանական անցակետը կվերանա միայն նոր պատերազմի և տարածքային փոփոխությունների դեպքում». Բորիս Նավասարդյան

«Ադրբեջանական անցակետը կվերանա միայն նոր պատերազմի և տարածքային փոփոխությունների դեպքում». Բորիս Նավասարդյան
251
Երկուշաբթի, 01 մայիսի, 2023 թ., 03:18

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի գրառումը․ «Անկախ մեր ցանկություններից, պիտի մի բան հստակ ընկալենք՝ Հագարի գետի վրա ադրբեջանական անցակետը կվերանա միայն նոր պատերազմի և այս կամ այն կողմի օգտին տարածքային փոփոխությունների դեպքում։ Հետևաբար այսօրվա ջանքերը պետք է կենտրոնացնել ոչ թե դրա օրինականությունը վիճարկելու, այլ աշխատանքային ռեժիմի, ինչպես նաև այն անցնելուց հետո ճանապարհի օգտագործման պայմանների շուրջ բանակցությունների ուղղությամբ սեփական դիվանագիտության և միջազգային միջնորդության արդյունավետությունը բարձրացնելու միջոցով»: