Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Գեղանիստում կին խանութպանն իմ հանած աղբը ոտքով հրում նորից լցնում է առուն». Հակոբ Միկոյան

«Գեղանիստում կին խանութպանն իմ հանած աղբը ոտքով հրում նորից լցնում է առուն». Հակոբ Միկոյան
284
Կիրակի, 30 ապրիլի, 2023 թ., 22:30

«Աղբ թափելն ամոթ է» նախաձեռնության հեղինակ Հակոբ Միկոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աղբային պատերազմները շարունակվում են։
Այսպիսի բան երբեք չէի արել։
Քիչ առաջ զանգահարել եմ 1-02, հաղորդում ներկայացրել առ այն, որ Գեղանիստ համայնքի մի բնակչուհի իր խանութի աղբը լցնում է խանութի դիմացով անցնող ոռոգման առուն։
Իմ հորդորին զուգահեռ, որ աղբը չի կարելի լցնել ոռոգման առուն, (այդ ընթացքում կռանում եմ արագ աղբը հանում առվից, որ ջուրը չքշի) ինքը նորից իմ հանած աղբը ոտքով հրում լցնում է առուն։ Նորից եմ հանում աղբը և ամբողջը լցնում խանութի մեջ։
Կինն սկսում է վիրավորել ինձ և ձեռքի ավելով հարվածել։
Մի խոսքով, հերթական տհաճ «կինոն»։
Սրանից հետո զանգելու եմ ոստիկանություն, թող գան տուգանեն։ Այլևս ներվերս չի դիմանում։
Հ. Գ. Այս պահին սպասում եմ, Մասիսի ոստիկանության աշխատակիցներին»։

Աղբյուրը`   Հակոբ Միկոյան