Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Մոսկվան, լավագույն դեպքում, իր վրա կվերցնի ինտեգրման դեպքում երկարատև գործընթացում Արցախի հայկական բնակչության անվտանգությունը». Կիվիրյան

«Մոսկվան, լավագույն դեպքում, իր վրա կվերցնի ինտեգրման դեպքում երկարատև գործընթացում Արցախի հայկական բնակչության անվտանգությունը». Կիվիրյան
319
Երկուշաբթի, 01 մայիսի, 2023 թ., 00:48

Վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանի գրառումը․ «Ոնց հասկանում եմ, Մոսկվան լավագույն դեպքում իր վրա կվերցնի ինտեգրման դեպքում երկարատև գործընթացում տեղի հայկական բնակչության անվտանգությունը, ինչը կապահովի իր շարունակական ներկայությունը Արցախում։ Նորից եմ կրկնում, սա էլ լավագույն դեպքում։ Եթե կարողանա իրոք լուծել այդ անվտանգության խնդիրները, դրա համար էլ պետք է իրենցից գոհ ու շնորհակալ լինենք, այլ ոչ թե երախտամոռի պես ողջ օրը իրենց ոտքերը սղոցենք։ Մնացած ոչ մեկը դա էլ չի անելու, ու չի էլ կարող անել՝ ոչ մեկը չի պաշտպանի քո ազգին, եթե դու ինքդ չես պաշտպանում։ Մնացածը դա կախված է միմիայն մեզանից, եթե ամեն օրը ծախսենք Հայաստանի քաղաքական ու ռազմական սուբյեկտիվիզմը վերականգնելու վրա, կարող ա դեռ կարողանանք փրկել իրավիճակը, այլ պարագայում ժամանակի ընթացքում Հայաստանն էլ ա խուրդվելու գնա»:

Աղբյուրը`   Արգիշտի Կիվիրյան