«Անվտանգային սպառնալիքները կարող են կտրուկ սրվել». Վարդան Բալյան
![]() 274 Երկուշաբթի, 01 մայիսի, 2023 թ., 13:33 Քաղաքական վերլուծաբան Վարդան Բալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առաջիկա շաբաթներին անվտանգային սպառնալիքները կարող են կտրուկ սրվել Նախագահական և խորհրդարանական ընտրապայքարը Թուրքիայում մտավ վճռական, եզրափակիչ փուլ, որին ընդառաջ, ապրիլի 30-ին, Էրդողանը և Քըլըչդարողլուն ուժի ցուցադրություն կազմակերպեցին՝ անցկացնելով բազմահազարանոց հանրահավաքներ: Հատկանշական է, որ բոլոր գնահատականներով գործող նախագահի Անկարայում աջակցելու էին եկել ավելի քիչ թվով մարդիկ, քան ընդդդիմադիր դաշինքի թեկնածուին Իզմիրում: Հարցումների համաձայն հիմնական երկու մրցակիցների էլեկտորալ աջակցության ցուցանիշները շատ մոտ են, սակայն, վերջին արդյունքներով դիտարկվում է ընդդիմության վարկանիշի կայուն աճ: Այն, որ Էրդողանի գործերը մեղմ ասած այնքան էլ լավ չեն դասավորվում, տեսանելի է անզեն աչքով: Ու չարժե կասկածել, որ իրեն Աբդուլ Համիդի քաղաքական ժառանգորդ համարող նորօրյա սուլթանը ձգտելու պահել իշխանությունն ամեն գնով: Հիշեցնեմ, օրեր առաջ ուղիղ եթերում առողջության հանկարծակի վատթարացման բեմականացումը, որին նախորդիվ հրապարակվել էր տեղեկատվություն դեռևս մարտի 28-ին բանտարկված Օջալանին ուղարկված աջակցության խնդրանքով նամակի մասին: Ինչևէ, մեզ համար առանձնակի ուշադրության արժանի հանգամանք է Իլհամ Ալիևի անմիջական ներգրավումը թուրքական ընտրություններին՝ Էրդողանի կողքին, Արևմուտքի անթաքույց աջակցությունը վայելող ընդդիմադիր դաշինքի դեմ՝ Վաշինգտոնում կայանալիք հայ-ադրբեջանական բարձր մակարդակով հանդիպմանն ընդառաջ: Տարածաշրջանային զարգացումների համատեքստում դիտարկելի ու կանխատեսելի տեղաշարժերին ավելի հանգամանալից կանդրադառնամ հաջորդիվ գրառումներում, որպեսզի հասկանալի դառնա բոլորիս՝ առաջիկա շաբաթներին անվտանգային սպառնալիքները մեզ համար կարող են բազմակիորեն սրվել»: Աղբյուրը` Վարդան Բալյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
