Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Ինչպես է նկարահանվել ադրբեջանական աղմկահարույց տեսանյութը

Ինչպես է նկարահանվել ադրբեջանական աղմկահարույց տեսանյութը
375
Երկուշաբթի, 01 մայիսի, 2023 թ., 19:48

Արցախի հանրային հեռուստաընկերությունը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ ներկայացնելով, թե ինչպես է նկարահանվել ադրբեջանական քարոզչական տեսանյութը։ «Երեկ հերթական սադրանքն է իրականացվել թշնամու կողմից: Այս անգամ՝ տեղեկատվական դաշտում: Ադրբեջանական լրատվամիջոցները երեկ օրվա վերջից ակտիվ տարածում են մի տեսանյութ՝ ցույց տալով թե ինչպես են Արցախի խաղաղ բնակիչները անցնում Հակարիի անցակետով: Թե ինչպես են այդ բնակիչները հայտնվել ադրբեջանական սահմանապահ ուժերի վերահսկողության տակ, գրեթե անմիջապես պարզաբանել են ԱՀ պաշտոնական օղակները: Ընդգծել են. Արցախը մնում է շրջափակված, իսկ այդ քաղաքացիները նկարահանվելիս փաստացի պատանդի կարգավիճակում են եղել»: