«ՀՀ-ում որևէ էթնիկական փոքրամասնություն չունի իրավունքների և ընդհանրապես՝ անվտանգության որևէ խնդիր». Վարդան Ոսկանյան
![]() 248 Չորեքշաբթի, 03 մայիսի, 2023 թ., 02:06 Իրանագետ Վարդան Ոսկանյանի թելեգրամյան էջում լուսանկար է տարածել՝ գրառմամբ. ««Ամերիկայի ձայնը», հղում կատարելով ամերիկացի բարձրաստիճան դիվանագետի, տեղեկացրել է, որ ԱՄՆ-ում ընթացող՝ Հայաստան-Ադրբեջան բանակցություններում քննարկվող հարցերից է «երկու երկրներում էթնիկ փոքրամասնությունների իրավունքներն ու անվտանգությունը»։ Նախ՝ Հայաստանի Հանրապետությունում որևէ էթնիկական փոքրամասնություն մեծ հաշվով չունի իրավունքների և ընդհանրապես՝ անվտանգության որևէ խնդիր։ Ուստի առնվազն տարօրինակ է, թե Բաքվի բռնապետական վարչախմբի ներկայացուցիչների հետ Հայաստանի էթնիկական փոքրամասնությունների ի՞նչ խնդիր է կարելի ընդհանրապես քննարկել՝ այն էլ, հաշվի առնելով, որ արհեստածին Ադրբեջանում հենց այս պահին փաստացի ձուլման և «սպիտակ» ցեղասպանության զոհ են թալիշները, թաթերը, լեզգիները և այլ տեղաբնիկ ժողովուրդներ։ Եվ երկրորդը՝ քանի որ իր հայրենիքում հազարամյակներ շարունակ բնակվող Արցախի Հանրապետության հայությունը ո՛չ արհեստածին Ադրբեջանի կազմում է, ո՛չ էլ էթնիկական փոքրամասնություն, ապա Բաքվի բռնապետական վարչախմբի հետ այդ առումով նույնպես քննարկելու ոչ մի հարց չպետք է լինի»: Աղբյուրը` Վարդան Ոսկանյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22

