Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

««Տանգոյի» շարունակությունը կտեսնենք Մոսկվայում». Արման Աբովյան

««Տանգոյի» շարունակությունը կտեսնենք Մոսկվայում». Արման Աբովյան
255
Հինգշաբթի, 04 մայիսի, 2023 թ., 10:12

ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Դե ինչ, ԱՄՆ-ում կարծես թե ավարտին է մոտենում Հայաստան-Ադրբեջան-ԱՄՆ համատեղ «տանգոն»։
Տեղեկությունը շատ սակավ է, սակայն հաշվի առնելով այս «թավշյա, ոչ բռնի, ժողովրդական» իշխանությունների տրամադրությունները, կարծես թե Հայաստանի և Արցախի համար լավ բան չի սպասվում։
Այնուամենայնիվ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը՝ Ադրբեջանի և Հայաստանի ԱԳՆ ղեկավարների հետ բանակցությունների մասին գրառում է կատարել։
«Հաճելի է Այսօր Սպիտակ տանը հյուրընկալել Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին։ Մենք ողջունում ենք բանակցություններում Հայաստանի և Ադրբեջանի արձանագրած առաջընթացը և կոչ ենք անում շարունակել երկխոսությունը։ Կայուն և արդար համաձայնագիրը կլինի երկու երկրների և տարածաշրջանի համար հնարավորությունների բացման բանալին»:
...
Յուրաքանչյուր դեպքում կարելի է փաստել, որ առայժմ ոչ մի «սև թուղթ» չի ստորագրում։
Առջևում «տանգոյի» շարունակությունը կտեսնենք Մոսկվայում»:

Աղբյուրը`   Արման Աբովյան