«Արցախ չհանձնելը միայն ասելով չի, գործել է պետք». Հակոբ Հակոբյան
![]() 233 Հինգշաբթի, 04 մայիսի, 2023 թ., 17:24 Արցախի «Արդարություն» կուսակցության համանախագահ Հակոբ Հակոբյանը գրում է. «Թերևս հիշում եք, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմից հետո հայտարարեց, թե միջազգային հանրությունը պահանջում է Արցախի հարցում նշաձողի իջեցում: Այնուհետև սկսվեց խաղաղության պայմանագրի նախապատրաստման գործընթացը։ Ներկայիս փաստաթուղթը, որը քննարկվում է Վաշինգթոնում, վերանվանվել է «Հարաբերությունների կարգավորման համաձայնագիր», որտեղ նշվում է, որ «պետք է հարգել Հայաստանում և Ադրբեջանում ապրող բոլոր էթնիկ փոքրամասնությունների շահերը»: Փաստացի, Փաշինյանի «նշաձողի իջեցման» արդյունքում, Արցախը ոչ միայն կորցրել է իր ինքնորոշման իրավունքի ճանաչման հարցը, այլև արցախցիների խնդիրները, փաստացի հավասարվել են այն ադրբեջանցիների հետ, ովքեր իբր «բռնի տեղահանվել են» Հայաստանից 1988-89-90 թվականներին և տեսականորեն իրավունք են ստանալու վերադառնալ Հայաստան: Քանի դեռ Հայաստանի Հանրապետության գործող իշխանությունների կողմից ուղղակի կամ անուղղակի հետնահանջ է գրանցվում միջազգային հարթակներում Արցախի շահերի պաշտպանության գործում, քանի դեռ Հայաստանի իշխանությունները խոսելով «Բաքու-Ստեփանակերտ երկխոսության» մասին, խուսափում են Լաչինի միջանցքի շուրջ և ընդհանրապես Արցախի կարգավիճակի շուրջ բանակցություններին մասնակցելուց, երբ միաժամանակ Ալիևը հայտարարում է, որ «Ղարաբաղի հարց», որպես այդպիսին այլևս գոյություն չունի, և ինքը ոչ մի միջնորդ չի ճանաչելու՝ որևէ դրական սպասում չի կարող լինել: Այս ամենը պետք է գիտակցեն նաև Արցախի իշխանությունները և համապատասխան հետևություններ անեն: Արցախ չհանձնելը միայն ասելով չի, գործել է պետք: Աղբյուրը` Հակոբ Հակոբյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
