Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

Ուկրաինայի պատվիրակությունը փորձել է կանխել ռուսների ելույթը Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում

Ուկրաինայի պատվիրակությունը փորձել է կանխել ռուսների ելույթը Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում
358
Հինգշաբթի, 04 մայիսի, 2023 թ., 23:06

Ուկրաինայի պատվիրակությունը փորձել է կանխել ռուսների ելույթը Սևծովյան տնտեսական համագործակցության խորհրդարանական վեհաժողովում: Ակցիային միջամտել է նիստը նախագահող՝ Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուստաֆա Շենթոփը: Նա հայտարարել է, որ թույլ չի տա նմանօրինակ միջադեպեր։ «Սա անընդունելի է, ոչ մեկին թույլ չեմ տա խանգարել ժողովի բնականոն ընթացքը: Ամեն մեկը կարող է իր տեսակետը հայտնել, ոչ մի արգելք չկա, բայց եթե այսպիսի բաներ լինեն, ապա ժողովները կդադարեն խորհրդարանական լինելուց և կվերածվեն փողոցայինի: Ուզո՞ւմ եք նման բան՝ գնացեք փողոց, այստեղ թույլ չեմ տա»,- Շենթոփի խոսքերն է մեջբերում «Ազատությունը»:

Նշենք, որ Հայաստանի խորհդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանն էլ է մասնակցում Անկարայում գումարված Սևծովյան տնտեսական համագործակցության Խորհրդարանական վեհաժողովի նիստին։