Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Ճամբարակի համայնքապետն ազատ է արձակվել

Ճամբարակի համայնքապետն ազատ է արձակվել
282
Շաբաթ, 06 մայիսի, 2023 թ., 23:12

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը հայտնում է. «Վազգեն Ադամյանն ազատ արձակվեց
Մեր քաղաքական թիմի անդամ, Ճամբարակի համայնքապետ Վազգեն Ադամյանին մեղադրանք առաջադրվեց՝ պարեկների հետ վիճաբանության դրվագով, սակայն նա ազատ արձակվեց՝ չբացակայելու ստորագրությամբ:
Մենք շահագրգռված ենք, որ օբյեկտիվ քննությունը վեր հանի այս դրվագի իրական մեղավորներին:
Միայն նկատեմ, որ պարեկային ծառայությունը համալրվում է հիմնականում կրթություն չունեցող, պատահական մարդկանցով, ինչի հետևանքով նրանք ավելի շատ վիճաբանություն են սադրում, քան օրենք են պաշտպանում:
Ճամբարակի միջադեպը հենց դրա մասին էր...»: