Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Ինչ այսօր տեղի է ունենում մեր հայրենիքում, հենց այդ «դեմոկրատիայի» արդյունքն է»». Արթուր Թովմասյան

«Ինչ այսօր տեղի է ունենում մեր հայրենիքում, հենց այդ «դեմոկրատիայի» արդյունքն է»». Արթուր Թովմասյան
225
Ուրբաթ, 12 մայիսի, 2023 թ., 00:48

Հասարակական-քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանի գրառումը. «Աբսուրդի հասնող «դեմոկրատիա». ԱՄՆ-ն սպառնում է պատժամիջոցներ կիրառել Վրաստանի դեմ, եթե վերսկսվեն ուղիղ չվերթները դեպի Ռուսաստան:
«Եթե Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերը վերսկսվեն, դա կառաջացնի մեր անհանգստությունը վրացական ավիաընկերությունների դեմ հնարավոր պատժամիջոցների կիրառման առնչությամբ», ասել է պետդեպի ներկայացուցիչը:
Սրանք ոնց-որ էն չար ու նախանձ դպրոցի դասարանցիներ լինեն, դե էն էլի, որ մեկը մեկի հետ կռված է և չի խոսում հետը, ու նաև ստիպում է, որ մնացած դասարանցիներն էլ չխոսան հետը:
Իսկ, եթե լուրջ, սա հենց այն կեղծ և ընտրովի դեմոկրատիան է, որը արևմուտքը բացառապես օգտագործում է սեփական շահերը առաջ տանելու և դրա միջոցով քանդուքարափ անելու սուվերեն երկրները՝ զրկելով նրանց ինքնուրույն որոշել սեփական երկրի արտաքին և ներքին քաղաքականությունը:
Աշխարհի ամենաչդեմոկրատ երկիրը հենց ամերիկան է: Ամերիկյան դեմոկրատիա կոչվածը ստեղծվել է զուտ որպես զենք, զենք, որը օգտագործվում է աշխարհի սուվերեն երկրների և Ազգերի դեմ: Այն, ինչ այսօր տեղի է ունենում մեր Հայրենիքում, հենց այդ «դեմոկրատիայի» արդյունքն ու պտուղն է»:

Աղբյուրը`   Արթուր Թովմասյան